32 Ա՛յլ է որ վկայէ վասն իմ. եւ դուք գիտէք՝՝ եթէ ճշմարիտ է վկայութիւնն զոր վկայեաց վասն իմ։
Եւ մինչդեռ նա խօսէր, ահա ամպ լուսաւոր հովանի եղեւ ի վերայ նոցա. ձայն եղեւ յամպոյն եւ ասէ. Դա է Որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ, դմա լուարուք։
Եւ ահա ձայն յերկնից որ ասէր. Դա է Որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ։
Ձայն եղեւ յերկնից եւ ասէ. Դու ես Որդի իմ սիրելի, ընդ քեզ հաճեցայ։
եւ իջանել Հոգւոյն Սրբոյ մարմնաւոր տեսլեամբ իբրեւ զաղաւնի ի վերայ նորա. եւ գալ ձայն յերկնից որ ասէր. Դու ես Որդի իմ սիրելի, ընդ քեզ հաճեցայ։
Եւ ես ոչ գիտէի զնա, այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով՝ նա ասաց ցիս. Յոյր վերայ տեսանիցես զՀոգին, զի իջանիցէ եւ հանգչիցի ի վերայ նորա, նա է որ մկրտէ Հոգւովն Սրբով։
Եւ գիտեմ եթէ պատուէրն այն կեանք են յաւիտենականք. արդ զոր եսն խօսիմ, որպէս ասաց ինձ Հայրն, այնպէս խօսիմ։
Այլ ես ոչ եթէ ի մարդկանէ առնում վկայութիւն, այլ զայս ասեմ զի դուք ապրեսջիք։