47 Նա իբրեւ լուաւ եթէ Յիսուս եկեալ է ի Հրէաստանէ ի Գալիլեա, եկն առ նա եւ աղաչէր զի իջցէ եւ բժշկեսցէ զորդի նորա, քանզի մերձ էր ի մեռանել։
Ի կատարած. վասն որդւոցն Կորխայ. Սաղմոս Դաւթի։՝՝
Եւ ի ծնանելն Յիսուսի ի Բեթղեհեմ Հրէաստանի յաւուրս Հերովդի արքայի, ահա մոգք յարեւելից եկին յԵրուսաղէմ,
Իբրեւ լուաւ թէ Յիսուս Նազովրեցի է, սկսաւ աղաղակել եւ ասել. Որդի Դաւթի, Յիսուս, ողորմեաց ինձ։
Եւ ահա եկն այր մի որում անուն էր Յայրոս, եւ նա էր իշխան ժողովրդեանն, անկեալ առ ոտսն Յիսուսի՝ աղաչէր զնա մտանել ի տուն նորա.
Ասէ Մարթա ցՅիսուս. Տէր, եթէ աստ լեալ էիր, եղբայրն իմ չէր մեռեալ.
Իսկ Մարիամ իբրեւ եկն ուր էրն Յիսուս եւ ետես զնա, անկաւ առ ոտս նորա եւ ասէ. Տէր, եթէ աստ էիր դիպեալ, ոչ էր մեռեալ եղբայրն իմ։
եթող զՀրէաստան երկիր, եւ եկն միւսանգամ ի Գալիլեա։
Զայս դարձեալ երկրորդ նշան արար Յիսուս՝ եկեալ ի Հրէաստանէ ի Գալիլեա։
Եւ մերձ էր Լիւդդա ի Յոպպէ. աշակերտացն լուեալ եթէ Պետրոս անդ է, առաքեցին երկուս արս առ նա աղաչել զի մի՛ դանդաղեսցի գալ առ նոսա։