Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 4:20 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

20 Հարքն մեր ի լերինս յայսմիկ երկիր պագին, եւ դուք ասէք թէ՝ ՅԵրուսաղէմ եւեթ է տեղի, ուր արժան իցէ երկիր պագանել։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 4:20
20 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

եւ ասէ ցնա Տէր. Լուայ ձայնի աղօթից քոց եւ պաղատանաց զոր պաղատեցար առաջի իմ, արարի քեզ ըստ ամենայն աղօթից քոց.՝՝ սրբեցի զտունն զոր շինեցեր դնել զանուն իմ անդ յաւիտեան, եւ եղիցին աչք իմ եւ սիրտ իմ անդ զամենայն աւուրս։


Եւ շինեաց Դաւիթ անդ սեղան Տեառն, եւ եհան ողջակէզս եւ վասն փրկութեան՝՝. եւ գոչեաց առ Տէր, եւ լուաւ նմա հրով յերկնից ի վերայ սեղանոյ ողջակիզին, եւ ծախեաց զողջակէզսն։՝՝


Եւ ասէ Դաւիթ. Այս է տուն Տեառն Աստուծոյ, եւ այս սեղան ողջակիզաց Իսրայելի։


Եւ արդ ընտրեցի զԵրուսաղէմ լինել անուան իմոյ աստ. եւ ընտրեցի զԴաւիթ զի լինիցի ի վերայ ժողովրդեան իմոյ Իսրայելի։


Եւ երեւեցաւ Աստուած Սողոմոնի ի գիշերին յայնմ՝՝, եւ ասէ ցնա. Լուայ աղօթից քոց, ընտրեցի զտեղիդ զայդ ինձ ի տուն զոհից։


Եւ արդ ահա ընտրեցի զտունս զայս, եւ սրբեցի զսա առ ի լինել անուան իմոյ աստ յաւիտեան, եւ եղիցին աչք իմ եւ սիրտ աստ զամենայն աւուրս։


Այսպէս ասէ Տէր. Երկինք աթոռ իմ են, եւ երկիր պատուանդան ոտից իմոց. որպիսի՞ տուն շինիցէք ինձ, ասէ Տէր, կամ որպիսի՞ ինչ իցէ այն տեղի հանգստեան իմոյ.


Եւ ոչ ընկալան զնա, զի դէմ եդեալ էր նորա երթալ յԵրուսաղէմ։


Միթէ դու մե՞ծ ինչ ոք իցես քան զհայրն մեր Յակովբ որ զայս ջրհոր ետ մեզ. եւ ինքն աստի արբ եւ որդիք նորա եւ խաշինք նորա։


Եւ եղիցի յորժամ տարցի զքեզ Տէր Աստուած քո յերկիրն յոր անցանես ընդ Յորդանան՝՝ ժառանգել զնա, եւ տացես դու զօրհնութիւնն ի լերինն Գարիզին, եւ զանէծս ի լերինն Գեբաղ.


Սոքա կացցեն օրհնել զժողովուրդն ի լերինն Գարիզին, յորժամ անցանիցէք ընդ Յորդանան. Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Յովսէփ եւ Բենիամին.


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ