27 Ապա ասէ ցԹովմաս. Բեր զմատունս քո եւ արկ այսր եւ տես զձեռս իմ, եւ բեր զձեռն քո եւ մխեա ի կողս իմ, եւ մի՛ լինիր անհաւատ, այլ հաւատացեալ։
Եւ սաստեաց ի նա Յիսուս, եւ ել ի նմանէ դեւն, եւ բժշկեցաւ մանուկն ի ժամէն յայնմանէ։
Եւ ածին զնա առ նա. իբրեւ ետես զնա այսն, վաղվաղակի շարժլեաց զնա, եւ անկեալ յերկիր թաւալէր եւ փրփրեայր։
Տեսէք զձեռս իմ եւ զոտս, զի ես նոյն եմ. շօշափեցէք զիս եւ տեսէք, զի ոգի մարմին եւ ոսկերս ոչ ունի, որպէս զիսս տեսանէք զի ունիմ։
Եւ զայս ասացեալ եցոյց նոցա զձեռսն եւ զոտս։
Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Ով ազգ անհաւատ եւ թեւր, մինչեւ յե՞րբ եղէց ընդ ձեզ եւ անսայցեմ ձեզ. մատո այսր զորդին քո։
Իբրեւ զայս ասաց, եցոյց նոցա զձեռս եւ զկողսն իւր. եւ խնդացին աշակերտքն իբրեւ տեսին զՏէր։
Ասէին ցնա այլ աշակերտքն, եթէ՝ Տեսաք զՏէր։ Եւ նա ասէ ցնոսա. Եթէ ոչ տեսից ի ձեռս նորա զնշան բեւեռացն, եւ արկից զմատունս իմ ի տեղիս բեւեռացն, եւ մխեցից զձեռս իմ ի կողս նորա, ոչ հաւատամ։
Պատասխանի ետ Թովմաս եւ ասէ ցնա. Տէր իմ եւ Աստուած իմ։
Բայց օրէնք ի ներքս անկան, զի յանցանքն բազմասցին. զի ուր առաւել եղեն մեղքն, առաւել եւս յաւելան շնորհքն։