Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 20:17 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

17 Ասէ ցնա Յիսուս. Մի՛ մերձենար յիս, զի չեւ եւս ելեալ եմ առ Հայր իմ. այլ երթ դու առ եղբարսն իմ, եւ ասա ցնոսա. Ելանեմ ես առ Հայրն իմ եւ առ Հայր ձեր, եւ Աստուածն իմ եւ Աստուած ձեր։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 20:17
48 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ասէ Եղիսէ ցԳէեզի. Ած գօտի ընդ մէջ քո, եւ առ զցուպդ իմ ի ձեռին քո եւ երթ. եւ եթէ գտանիցես զայր ոք՝ մի՛ օրհնեսցես զնա, եւ եթէ օրհնեսցէ զքեզ այր ոք՝ մի՛ տացես նմա պատասխանի. եւ դիցես զցուպդ իմ ի վերայ երեսաց մանկանն։


Եւ ասեն այր ցընկեր իւր. Ոչ այսպէս է՝՝ զոր մեքս առնեմք. օրս այս օր աւետեաց է, եւ մեք լռիցե՞մք, եւ մնայցեմք լուսո՞յ առաւօտու, եւ գտանիցեմք անօրէնութիւն. բայց արդ եկայք մտցուք եւ պատմեսցուք զայս ի տան թագաւորին։


Զի ոչ թէ սրով իւրեանց ժառանգեցին զերկիր, եւ ոչ բազուկ նոցա փրկեաց զնոսա. այլ աջ քո եւ բազուկ քո եւ լոյս երեսաց քոց, զի հաճեցար դու ընդ նոսա։


Այս ճանապարհ է գայթակղութեան նոցա նոցին. յետ այսորիկ բերանօք իւրեանց հաճեսցին։՝՝


եւ մի՛ դարձուցաներ զերեսս քո ի ծառայէ քումմէ, զի նեղեալ եմ ես. վաղվաղակի լուր ինձ։


Մի՛ երկնչիր, զի ընդ քեզ եմ. մի՛ խաբիր, զի ես եմ Աստուած քո, որ զօրացուցի զքեզ եւ օգնեցի քեզ, եւ զգուշացայ քեզ աջով արդարութեան իմոյ։


այլ այս է ուխտն զոր ուխտեցից տանդ Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր. Տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա. եւ եղէց նոցա յԱստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։


եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց նոցա յԱստուած.


եւ բնակիցէք յերկրին զոր ետու հարցն ձերոց, եւ դուք եղիջիք ինձ ի ժողովուրդ եւ ես եղէց ձեզ յԱստուած։


Եւ եղիցի բնակութիւն իմ ի դոսա, եւ եղէց դոցա յԱստուած, եւ դոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։


Զի որ առնիցէ զկամս Հօր իմոյ որ յերկինսն է՝ նա է իմ եղբայր եւ քոյր եւ մայր։


Պատասխանի տացէ Թագաւորն եւ ասասցէ ցնոսա. Ամէն ասեմ ձեզ. Որովհետեւ արարէք միում յեղբարցս այսոցիկ փոքրկանց՝ ինձ արարէք։


Եւ վաղվաղակի երթայք, ասացէք աշակերտացն նորա թէ՝ Յարեաւ. եւ ահա յառաջանայ քան զձեզ ի Գալիլեա, անդ տեսանիցէք զնա. ահա ասացի ձեզ։


Այլ վասն յարութեան մեռելոց զի յառնեն, ո՞չ իցէ ընթերցեալ ձեր ի գիրսն Մովսիսի ի մորենւոջն, որպէս ասաց ցնա Աստուած. Ես եմ, ասէ, Աստուած Աբրահամու, Աստուած Իսահակայ եւ Աստուած Յակովբայ։


Եւ ինքն Տէր Յիսուս յետ խօսելոյն ընդ նոսա համբարձաւ յերկինս, եւ նստաւ ընդ աջմէ Հօր։


Մի՛ բառնայք քսակ, մի՛ մախաղ, մի՛ կօշիկս, եւ ի ճանապարհի ումեք ողջոյն մի՛ տայցէք։


Յառաջագոյն քան զտօնն զատկի գիտաց Յիսուս թէ հասեալ է ժամ նորա զի փոխեսցի յաշխարհէ աստի առ Հայր, սիրեաց զիւրսն որ յաշխարհի աստ են, ի սպառ սիրեաց զնոսա։


գիտաց Յիսուս զի զամենայն ինչ ետ Հայր ի ձեռս նորա, եւ թէ յԱստուծոյ ել եւ առ Աստուած երթայ,


Ի տան Հօր իմոյ օթեվանք բազում են. ապա թէ ոչ՝ ասացեալ էր իմ ձեզ. Եթէ երթամ, եւ պատրաստեմ ձեզ տեղի։


Լուայք զի ասացի ես ձեզ թէ՝ Երթամ եւ գամ առ ձեզ. եթէ սիրէիք զիս, ապա ուրախ լեալ էր ձեր եթէ ես առ Հայր երթամ, զի Հայր իմ մեծ է քան զիս։


Ասէ ցնա Յիսուս. Ես եմ ճանապարհն եւ ճշմարտութիւն եւ կեանք. ոչ ոք գայ առ Հայր եթէ ոչ ինեւ։


Ելի ի Հօրէ եւ եկի յաշխարհ, դարձեալ թողում զաշխարհ եւ երթամ առ Հայր։


Եւ ես ոչ եւս եմ յաշխարհի, եւ նոքա յաշխարհի են, եւ ես առ քեզ գամ. Հայր սուրբ, պահեա զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ, զի եղիցին մի, որպէս եւ մեք մի եմք։


Հայր արդար, եւ աշխարհ զքեզ ոչ ծանեաւ, այլ ես զքեզ ծանեայ. եւ նոքա ծանեան եթէ դու առաքեցեր զիս։


Եւ այժմ փառաւորեա զիս, Հայր, առ ի քէն փառօքն զոր ունէի յառաջ քան զլինելն աշխարհի առ ի քէն։


Ապա ասէ ցԹովմաս. Բեր զմատունս քո եւ արկ այսր եւ տես զձեռս իմ, եւ բեր զձեռն քո եւ մխեա ի կողս իմ, եւ մի՛ լինիր անհաւատ, այլ հաւատացեալ։


Ասէ Յիսուս. Փոքր մեւս եւս ժամանակ ընդ ձեզ եմ, եւ երթամ առ այն որ առաքեացն զիս։


Զի զորս յառաջն ճանաչէր՝ յառաջագոյն հրաւիրեաց կերպարանակից լինել պատկերի Որդւոյն իւրոյ. զի եղիցի նա անդրանիկ ի մէջ եղբարց բազմաց։


եւ ես ընկալայց զձեզ, եւ ես եղէց ձեզ ի Հայր, եւ դուք եղիջիք ինձ յուստերս եւ ի դստերս, ասէ Տէր Ամենակալ։


Քանզի ամենեքին որդիք Աստուծոյ էք հաւատովք ի Յիսուս Քրիստոս։


Նա աւանիկ ազնուականի իմն ցանկացեալ են, այսինքն է երկնաւորին. վասն որոյ ոչ ամօթ համարի Աստուած կոչել նոցա Աստուած, քանզի պատրաստեաց նոցա քաղաք։


Այլ այս է ուխտն զոր եդից տանն Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր, տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա, եւ եղէց նոցա Աստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։


Օրհնեալ է Աստուած եւ Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ ըստ բազում ողորմութեան իւրում ծնաւ զմեզ վերստին ի յոյսն կենդանի ի ձեռն յարութեանն Յիսուսի Քրիստոսի ի մեռելոց,


Սիրելիք, այժմ որդիք Աստուծոյ եմք, եւ չեւ եւս է յայտ եթէ զինչ լինելոց իցեմք. գիտեմք, զի յորժամ նա յայտնեսցի, նման նմա լինելոց եմք, զի տեսանելոց եմք զնա որպէս եւ էն։


Եւ լուայ ձայն յերկնից որ ասէր. Ահաւասիկ խորանն Աստուծոյ ի մէջ մարդկան, եւ բնակեսցէ ընդ նոսա. եւ նոքա ժողովուրդ նմա. եւ սա Աստուած նոցա։


Որ յաղթէ՝ ժառանգեսցէ զայս ամենայն. եւ ես եղէց նոցա Աստուած, եւ նոքա եղիցին ինձ որդիք՝՝։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ