19 Գրեաց եւ տախտակ մի Պիղատոս, եւ եդ ի վերայ խաչին. եւ էր գրեալ. ՅԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ, ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ։
Եւ եկեալ բնակեցաւ ի քաղաքին որ կոչէր Նազարէթ, զի լցցի բան մարգարէիցն թէ Նազովրեցի կոչեսցի։
Եւ եդին ի վերայ գլխոյ նորա գրեալ զվնաս նորա, թէ՝ Այս է Յիսուս, թագաւորն Հրէից։
Եւ էր գիր վնասու նորա գրեալ թէ՝ Թագաւոր է Հրէից։
Եւ պատմեցին նմա թէ Յիսուս Նազովրեցի անցանէ։
Եւ էր գիր գրեալ ի վերայ նորա Յունարէն եւ Դաղմատերէն եւ Եբրայեցերէն գրով թէ՝ Սա է արքայն Հրէից։
Պատասխանի ետ նմա Նաթանայէլ եւ ասէ. Ռաբբի, դու ես Որդի Աստուծոյ, դու ես թագաւորն Իսրայելի։
Եմուտ միւսանգամ յապարանսն Պիղատոս, կոչեաց զՅիսուս եւ ասէ ցնա. Դո՞ւ ես թագաւորն Հրէից։
Եւ յայնմանէ Պիղատոս խնդրէր արձակել զնա. եւ Հրեայքն աղաղակէին եւ ասէին. Եթէ զդա արձակես, չես բարեկամ կայսեր. ամենայն ոք որ թագաւոր կոչէ զանձն իւր, հակառակ է կայսեր։
(Էր ուրբաթն զատկի, եւ էր ժամ իբրեւ վեցերորդ,) եւ ասէ ցՀրեայսն. Ահա թագաւորդ ձեր ցձեզ։
Ասեն ցՊիղատոս քահանայապետքն Հրէից. Մի՛ գրեր Թագաւոր Հրէից, այլ թէ՝ Նա ասաց. Թագաւոր եմ Հրէից։
եւ գային առ նա՝՝ եւ ասէին. Ողջ եր, արքայ Հրէից։ Եւ հանէին նմա ապտակս։
Ես իսկ ինքնին պատշաճ համարէի զբազում ինչ հակառակ անուանն Յիսուսի Նազովրեցւոյ գործել։
Եւ ասէ Պետրոս. Արծաթ եւ ոսկի ոչ ունիմ, բայց զոր ունիմս՝ զայս տաց քեզ. յանուն Յիսուսի Քրիստոսի Նազովրեցւոյ արի եւ գնա։