Պատասխանի ետ Յիսուս. Իմ արքայութիւն չէ յայսմ աշխարհէ. եթէ յաշխարհէ աստի էր արքայութիւնն իմ, սպասաւորքն իմ մարտնչէին արդեւք զի մի՛ մատնեցայց Հրէից, բայց արդ թագաւորութիւնն իմ չէ աստի։
Պատասխանի ետ Յիսուս. Ոչ ունէիր դու իշխանութիւն ի վերայ իմ եւ ոչ մի, եթէ ոչ էր տուեալ քեզ ի վերուստ. վասն այնորիկ որ մատնեացն զիս քեզ, նորա մեծ մեղք են։
Իբրեւ տեսին զնա քահանայապետքն եւ սպասաւորք, զաղաղակ բարձին եւ ասեն. Ի խաչ հան, ի խաչ հան զդա։ Ասէ ցնոսա Պիղատոս. Առէք զդա ի ձեզ, եւ ձեզէն հանէք ի խաչ. զի ես ի դմա վնաս ինչ ոչ գտանեմ։