17 Ասէ աղջիկն որ դռնապանն էր՝ ցՊետրոս. Միթէ եւ դո՞ւ յաշակերտաց առնն այնորիկ իցես։ Եւ նա ասէ. Ոչ եմ։
Պատասխանի ետ Պետրոս եւ ասէ ցնա. Թէպէտ եւ ամենեքեան գայթակղեսցին ի քէն, սակայն ես ոչ գայթակղեցայց։
Եւ կալեալ զնա՝ ածին եւ մուծին ի տուն քահանայապետին. եւ Պետրոս երթայր զկնի նորա հեռագոյն։
Եւ Պետրոս կայր առ դրանն արտաքոյ. ել մեւս աշակերտն որ էր ծանօթ քահանայապետին, եւ ասաց ցդռնապանն եւ եմոյծ ի ներքս զՊետրոս։
Եւ Սիմովն Պետրոս կայր անդ եւ ջեռնոյր. ասեն ցնա. Միթէ եւ դո՞ւ յաշակերտաց անտի նորա իցես։ Նա ուրացաւ եւ ասէ թէ՝ Չեմ։
Պատասխանի ետուն նմա. ԶՅիսուս Նազովրեցի։ Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ։ Կայր ընդ նոսա եւ Յուդա որ մատնէրն զնա։
Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ասացի ձեզ թէ՝ Ես եմ. արդ եթէ զիս խնդրէք, թոյլ տուք դոցա երթալ։
Եւ իբրեւ ճաշեցին, ասէ ցՍիմովն Պետրոս Յիսուս. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս առաւել քան զդոսա։ Ասէ ցնա. Այո, Տէր, եւ դու գիտես զի սիրեմ զքեզ։ Ասէ ցնա. Արածեա զգառինս իմ։
Եւ ի բախել զդուրս տանն, մատեաւ աղախին մի, ունկն դնէր, որում անուն էր Հռովդէ։