Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 17:6 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

6 Յայտնեցի զանուն քո մարդկան զորս ետուր ինձ յաշխարհէ. քո էին, եւ ինձ ետուր զնոսա, եւ զբանն քո պահեցին։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 17:6
48 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ վասն այնորիկ պահեցար, զի ի քեզ ցուցից զզօրութիւն իմ, եւ զի պատմեսցի անուն իմ ընդ ամենայն երկիր։


Զի եթէ եկեսցէ իմաստութիւն ի միտս քո, եւ զհանճար անձին քում բարի համարեսցիս լինել։


Զճշմարտութիւն ստացիր, եւ մի՛ թողուր զիմաստութիւն եւ զխրատ եւ զհանճար։


ԶԱստուած ոչ ոք ետես երբեք, բայց միածինն Որդի որ է ի ծոց Հօր, նա պատմեաց։


Հայր, փառաւորեա՛ զանուն քո։ Եկն բարբառ յերկնից. Ե՛ւ փառաւոր արարի, ե՛ւ դարձեալ փառաւոր արարից։


Եթէ յաշխարհէ աստի էիք, աշխարհ զիւրն սիրէր արդեւք. բայց զի չէք յաշխարհէ, այլ ես ընտրեցի զձեզ յաշխարհէ, վասն այնորիկ ատեայ զձեզ աշխարհ։


Դուք արդէն իսկ սուրբ էք վասն բանին զոր խօսեցայ ընդ ձեզ։


Եթէ կայցէք յիս եւ բանք իմ ի ձեզ կայցեն, զոր ինչ կամիցիք՝ խնդրեսջիք, եւ լինիցի ձեզ։


Մինչ էի յաշխարհի ընդ նոսա, ես պահէի զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ, եւ պահեցի. եւ ոչ ոք ի նոցանէ կորեաւ, բայց որդին կորստեան, զի գիրն լցցի։


Ես ետու նոցա զբանն քո, եւ աշխարհս ատեաց զնոսա. զի չեն յաշխարհէ, որպէս եւ ես չեմ յաշխարհէ։


Յաշխարհէ աստի չեն, որպէս եւ ես չեմ յաշխարհէ։


Որպէս ետուր նմա իշխանութիւն ամենայն մարմնոյ, զի ամենայնի զոր ետուր նմա՝ տացէ զկեանսն յաւիտենականս։


Հայր, զորս ետուրն ինձ, կամիմ զի ուր եսն եմ, եւ նոքա իցեն ընդ իս, զի տեսանիցեն զփառսն զիմ զոր ետուրն ցիս. զի սիրեցեր զիս յառաջ քան զլինելն աշխարհի։


Եւ ծանուցի նոցա զանուն քո եւ ծանուցից. զի սէրն զոր սիրեցեր զիս՝ ի նոսա իցէ, եւ ես ի նոսա։


Արդ գիտացին եթէ զամենայն ինչ զոր ետուր ինձ՝ ետու նոցա.


Զի լցցի բանն զոր ասաց թէ՝ Զորս ետուրն ցիս՝ ոչ կորուսից ի նոցանէ եւ ոչ զոք։


Զամենայն զոր տայ ինձ Հայր՝ առ իս եկեսցէ. եւ որ գայ առ իս՝ ոչ հանից արտաքս։


Այս են կամք Հօր իմոյ որ առաքեացն զիս, զի զամենայն զոր ետ ցիս Հայր՝ ոչ կորուսից ի նմանէ, այլ յարուցից զնա յաւուրն յետնում։


Ամէն ամէն ասեմ ձեզ. Եթէ ոք զբանն իմ պահեսցէ, զմահ մի՛ տեսցէ ի յաւիտեան։


Ասեն ցնա Հրեայքն. Արդ գիտացաք թէ դեւ գոյ ի քեզ. Աբրահամ մեռաւ, եւ մարգարէքն, եւ դու ասես. Եթէ ոք զբանն իմ պահեսցէ, մի՛ ճաշակեսցէ զմահ ի յաւիտեան։


Զայս լուեալ հեթանոսացն ուրախ լինէին, եւ փառաւոր առնէին զբանն Տեառն. եւ հաւատացին որք էին կարգեալ ի կեանսն յաւիտենականս։


Ոչ մերժեաց Աստուած զժողովուրդ իւր զոր յառաջն ծանեաւ. թէ ո՞չ գիտէք յԵղիա զի՛նչ ասէ գիր, ո՛րպէս ամբաստան լինի Աստուծոյ զԻսրայելէ,


Զի Աստուած որ ասաց ի խաւարէ լոյս ծագել, որ եւ՝՝ ծագեաց իսկ ի սիրտս մեր ի լուսաւորութիւն գիտութեան փառացն Աստուծոյ ի դէմս Յիսուսի Քրիստոսի։


Զի բանն Քրիստոսի բնակեսցէ ի ձեզ առատապէս, ամենայն իմաստութեամբ ուսուցանել եւ խրատել զմիմեանս, սաղմոսիւք եւ օրհնութեամբք եւ երգովք հոգեւորօք՝ եւ շնորհօք օրհնել ի սիրտս ձեր զԱստուած։


Ունիցիս օրինակ ողջմտութեան բանիցն զորս յինէն լուար, հաւատովք եւ սիրով որ ի Քրիստոս Յիսուս։


Պատմեցից զանուն քո եղբարց իմոց, ի մէջ եկեղեցւոյ օրհնեցից զքեզ։


այլ Քրիստոս իբրեւ որդի ի վերայ տան իւրոյ. որոյ տունն մեք իսկ եմք, միայն թէ զհամարձակութիւն եւ զպարծանս յուսոյն մինչեւ ի վախճան հաստատուն ունիցիմք։


Պետրոս, առաքեալ Յիսուսի Քրիստոսի, ընտրելոցդ՝ նժդեհից որ ի սփիւռս Պոնտացւոց, Գաղատացւոց եւ Կապադովկեցւոց եւ Ասիացւոց եւ Բիւթանացւոց,


Եւ գիտեմք եթէ Որդին Աստուծոյ եկն, եւ ետ մեզ միտս զի ծանիցուք զճշմարիտն. եւ եմք ի ճշմարտին Որդւոյ նորա Յիսուսի Քրիստոսի. զի նա է ճշմարիտ Աստուած եւ կեանք յաւիտենական։


Տեսի զգործս քո, եւ՝՝ զի բնակեալ ես ուր աթոռն է Սատանայի, եւ ունիս զանուն իմ, եւ ոչ ուրացար զհաւատս իմ յաւուր յորում Անթիպաս վկայն իմ հաւատարիմ եղեւ. զի վկայ է իմ հաւատարիմ ամենայն հաւատացեալ՝ որ սպանաւ ի ձէնջ, որ կայք՝՝ ուր Սատանայ է բնակեալ։


Զի պահեցեր զբան համբերութեան իմոյ, եւ ես պահեցից զքեզ ի ժամ փորձութեան քո. որ հանդերձեալ է գալ յամենայն տիեզերս՝ փորձել զամենայն բնակեալս յերեսս երկրի։


Տեսի զգործս քո. ահա ետու առաջի քո դուռն բացեալ, զոր ոչ ոք կարէ փակել. զի սակաւիկ ունիս զօրութիւն, եւ պահեցեր զբանս իմ, եւ ոչ ուրացար զանուն իմ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ