Եւ ես ոչ եւս եմ յաշխարհի, եւ նոքա յաշխարհի են, եւ ես առ քեզ գամ. Հայր սուրբ, պահեա զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ, զի եղիցին մի, որպէս եւ մեք մի եմք։
զոր մեքն քարոզեմք, եւ խրատեմք զամենայն մարդ, եւ ուսուցանեմք զամենայն մարդ ամենայն հոգեւոր իմաստութեամբ, զի կացուսցուք զամենայն մարդ կատարեալ ի Քրիստոս Յիսուս.
Եւ Աստուած ամենայն շնորհաց որ կոչեաց զձեզ յիւր ի յաւիտենական ի փառսն Քրիստոսիւ Յիսուսիւ, որում փոքր մի եղերուք չարչարակիցք, նա կազդուրեցուսցէ, կարողացուսցէ, հաստահիմն արասցէ։
Ահաւասիկ ես տամ քեզ զժողովն Սատանայի, որք ասեն զինքեանս Հրեայս գոլ՝ եւ ոչ են, այլ ստեն. արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ես սիրեցի զքեզ։