Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 16:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

7 Այլ ես զճշմարիտն ասեմ ձեզ, լաւ է ձեզ եթէ ես երթամ. զի եթէ ես ոչ երթայց, Մխիթարիչն ոչ եկեսցէ առ ձեզ. ապա եթէ երթամ, առաքեցից զնա առ ձեզ։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 16:7
19 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

եւ մի՛ դարձուցաներ զերեսս քո ի ծառայէ քումմէ, զի նեղեալ եմ ես. վաղվաղակի լուր ինձ։


Եւ ահա ես առաքեմ զաւետիս Հօր իմոյ ի ձեզ. եւ դուք նստարուք ի քաղաքիս յԵրուսաղէմ, մինչեւ զգենուցուք զօրութիւն ի բարձանց։


Արդարեւ ասեմ ձեզ. զի բազում այրիք էին յաւուրս Եղիայի ի մէջ Իսրայելի, յորժամ փակեցանն երկինք զերիս ամս եւ զվեց ամիս, եւ եղեւ սով մեծ ընդ ամենայն երկիր։


Բայց արդարեւ ասեմ ձեզ եթէ են ոմանք ի դոցանէ որ այդր կան, որք մի՛ ճաշակեսցեն զմահ, մինչեւ տեսցեն զարքայութիւնն Աստուծոյ։


Իսկ Մխիթարիչն, Հոգին Սուրբ, զոր առաքեսցէ Հայր յանուն իմ, նա ուսուսցէ ձեզ զամենայն, եւ յիշեցուսցէ զամենայն զոր ինչ ասացի ձեզ։


Լուայք զի ասացի ես ձեզ թէ՝ Երթամ եւ գամ առ ձեզ. եթէ սիրէիք զիս, ապա ուրախ լեալ էր ձեր եթէ ես առ Հայր երթամ, զի Հայր իմ մեծ է քան զիս։


Եւ եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի, դարձեալ գամ եւ առնում զձեզ առ իս. զի ուր եսն իցեմ, եւ դուք անդ իցէք։


Բայց յորժամ եկեսցէ Մխիթարիչն զոր ես առաքեցից ձեզ ի Հօրէ, զՀոգին ճշմարտութեան որ ի Հօրէ ելանէ, նա վկայեսցէ վասն իմ.


Եւ նա եկեալ՝ յանդիմանեսցէ զաշխարհ վասն մեղաց եւ վասն արդարութեան եւ վասն դատաստանի։


Զայս ասէր վասն Հոգւոյն զոր ընդունելոց էին որ հաւատային ի նա. զի չեւ էր Հոգի՝՝, քանզի Յիսուս չեւ էր փառաւորեալ։


Եբաց Պետրոս զբերան իւր եւ ասէ. Ճշմարտութեամբ հասեալ եմ, զի ոչ գոյ ակնառութիւն առ ի յԱստուծոյ.


Աջովն Աստուծոյ բարձրացեալ, զաւետիս Հոգւոյն Սրբոյ ընկալեալ ի Հօրէ, սփռեաց զայս, զոր դուք իսկ տեսանէք եւ լսէք։


Բայց գիտեմք եթէ որոց սիրենն զԱստուած՝ յամենայնի գործակից լինի ի բարիս՝ որք հրաւիրանաւն կոչեցան։


Զի առժամայն յաճախութիւն թեթեւ նեղութեանս մերոյ ի յաւիտենական առաւելութիւն զմեծութիւն փառացն գործէ ի մեզ։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ