32 ահա եկեսցէ ժամ եւ եկեալ իսկ է, զի ցրուեսջիք յիւրաքանչիւր տեղիս, եւ զիս միայն թողուցուք. եւ չեմ միայն, զի Հայր ընդ իս է։
Զարթիր, սուր, ի վերայ Հովուի իմոյ, եւ ի վերայ առն ընկերի նորա, ասէ Տէր ամենակալ. հարից զՀովիւն եւ ցրուեսցին խաշինքն, եւ դարձուցից զձեռն իմ ի վերայ հովուաց։
Յայնժամ ասէ ցնոսա Յիսուս. Ամենեքին դուք գայթակղելոց էք յինէն յայսմ գիշերի. զի գրեալ է թէ՝ Հարից զհովիւն եւ ցրուեսցին ոչխարք հօտին։
Այլ այս ամենայն եղեւ զի լցցին գիրք մարգարէիցն։ Յայնժամ աշակերտքն ամենեքին թողին զնա եւ փախեան։
Եւ ասէ ցնոսա Յիսուս. Ամենեքին գայթակղելոց էք յինէն յայսմ գիշերի. զի գրեալ է թէ՝ Հարից զհովիւն, եւ ոչխարքն ցրուեսցին։
Յայնժամ թողին զնա աշակերտքն ամենեքին եւ փախեան։
Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա եւ ասէ. Եհաս ժամ զի փառաւորեսցի Որդի մարդոյ։
Ի ժողովրդոց իւրեանց հանիցեն զձեզ. այլ եկեսցէ ժամանակ զի ամենայն որ սպանանիցէ զձեզ՝ համարիցի պաշտօն մատուցանել Աստուծոյ։
Զայս առակօք խօսեցայ ընդ ձեզ. եկեսցէ ժամանակ յորժամ ոչ եւս առակօք խօսեցայց ընդ ձեզ, այլ յայտնապէս զՀօրէ պատմեցից ձեզ։
Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Այժմ հաւատա՞յք.
Ապա ասէ ցաշակերտն. Ահա մայր քո։ Եւ յայնմ ժամանակէ ա՛ռ աշակերտն զնա առ իւր։
Չոգան դարձեալ առ միմեանս աշակերտքն։
Ասէ ցնա Յիսուս. Կին դու, հաւատա ինձ, զի եկեսցէ ժամանակ, յորժամ ոչ ի լերինս յայսմիկ եւ ոչ յԵրուսաղէմ երկիր պագանիցեն Հօր։
Այլ եկեսցէ ժամանակ եւ այժմ իսկ է, յորժամ ճշմարիտքն երկրպագուք երկիր պագանիցեն Հօր հոգւով եւ ճշմարտութեամբ, քանզի եւ Հայր այնպիսի երկրպագուս իւր խնդրէ։
Ամէն ամէն ասեմ ձեզ, զի՝ Գայ ժամանակ եւ արդէն իսկ է, յորժամ մեռեալք լսիցեն ձայնի Որդւոյն Աստուծոյ. եւ որք լսիցենն՝ կեցցեն։
Ընդ այն զի՞ զարմանայք, զի եկեսցէ ժամանակ յորում ամենեքին որ ի գերեզմանս կայցեն՝ լուիցեն ձայնի նորա,
թէպէտ եւ դատիմ եւս զոք, դատաստանն իմ ճշմարիտ է. զի չեմ միայն, այլ ես եւ որ առաքեացն զիս Հայր։
Եւ որ առաքեացն զիս՝ ընդ իս է. ոչ եթող զիս միայն, զի ես զհաճոյս նորա առնեմ հանապազ։
Եւ հրաժարեցաք ի միմեանց եւ ելաք ի նաւն, եւ նոքա դարձան յիւրեանց տեղիս,
Եւ եղեւ յաւուր յայնմիկ հալածումն մեծ ի վերայ եկեղեցւոյն յԵրուսաղէմ. եւ ամենեքեան ցրուեցան ի գեղս Հրէաստանի եւ Սամարիայ բաց յառաքելոցն։