30 Այժմիկ գիտեմք եթէ գիտես զամենայն, եւ ոչինչ պիտոյ է եթէ ոք հարցանիցէ զքեզ. յայսմիկ հաւատամք եթէ յԱստուծոյ ելեր։
Եւ ասէ կինն ցԵղիա. Ահա արդ գիտացի եթէ այր Աստուծոյ ես դու, եւ բան Տեառն ճշմարիտ է ի բերան քո։
Ասէին ոմանք յաշակերտաց անտի ցմիմեանս. Զի՞նչ է այս զոր ասէս ցմեզ թէ՝ Փոքր մի՝ եւ ոչ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մի՝ եւ տեսանիցէք զիս, եւ թէ՝ Ես առ Հայր երթամ։
Եւ յայնմ աւուր զիս ինչ ոչ հարցանիցէք։ Ամէն ամէն ասեմ ձեզ, զի զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ՝ տացէ ձեզ։
Յայնմ աւուր խնդրեսջիք յանուն իմ. եւ ոչ ասեմ ձեզ եթէ ես աղաչեցից զՀայր վասն ձեր.
Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Այժմ հաւատա՞յք.
եւ՝՝ նոքա ընկալան եւ ծանեան ճշմարտութեամբ թէ առ ի քէն ելի, եւ հաւատացին եթէ դու առաքեցեր զիս։
Զայս արար սկիզբն նշանաց Յիսուս ի Կանա Գալիլեացւոց, եւ յայտնեաց զփառս իւր, եւ հաւատացին ի նա աշակերտքն նորա։
Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Տրտմեցաւ Պետրոս, զի ասացն ցնա երիցս թէ՝ Սիրե՞ս զիս. եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն գիտես. եւ դու իսկ զամենայն ճանաչես եւ եթէ՝՝ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ։
Զի Հայր սիրէ զՈրդի, եւ զամենայն ինչ ցուցանէ նմա զոր ինքն առնէ։ Եւ մեծամեծս եւս քան զսոյնս ցուցանէ նմա զգործս, ընդ որ դուքդ զարմանայք։
Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ Աստուած էր Հայր ձեր, սիրէիք արդեւք զիս. զի ես յԱստուծոյ ելի եւ եկի, եւ ոչ եթէ յանձնէ ինչ եկի, այլ նա առաքեաց զիս։
եւ չիք արարած աներեւոյթ յերեսաց նորա, այլ ամենայն ինչ մերկապարանոց կայ առաջի աչաց նորա՝ զորմէ մեր բանքս են։