ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 16:13 - Գրաբար Աստվածաշունչ (1895)
13 Յորժամ եկեսցէ նա, Հոգին ճշմարտութեան, առաջնորդեսցէ ձեզ ամենայն ճշմարտութեամբ. զի ոչ եթէ յանձնէ ինչ խօսիցի, այլ զոր լսիցէ՝ խօսիցի, եւ զգալոցն պատմեսցէ ձեզ։
Եւ եղիցի յետ այսորիկ հեղից յՈգւոյ իմմէ՝՝ ի վերայ ամենայն մարմնոյ. եւ մարգարէասցին ուստերք ձեր եւ դստերք ձեր. եւ ծերք ձեր երազովք երազեսցին, եւ երիտասարդք ձեր տեսիլս տեսցեն։
Եւ դուք օծութիւնն զոր ընկալարուք ի նմանէ՝ բնակեսցէ ի ձեզ. եւ չէ ինչ պիտոյ եթէ ոք զձեզ ուսուսցէ, այլ որպէս զի նորա օծութիւնն ուսուցանիցէ՝՝ զձեզ վասն ամենայնի, եւ ճշմարիտ է եւ չէ սուտ. եւ որպէս ուսոյցն զձեզ, կայք ի նմա։
Յայտնութիւն Յիսուսի Քրիստոսի, ի ձեռն որոյ ետ Աստուած՝՝, ցուցանել ծառայից իւրոց որ ինչ լինելոց է վաղվաղակի, եւ նշանակեաց առաքելով ի ձեռն հրեշտակի իւրոյ առ ծառայ իւր Յովհաննէս,