Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 15:22 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

22 Իմ եթէ չէր եկեալ եւ խօսեցեալ ընդ նոսա, մեղ ինչ ոչ գոյր նոցա. բայց արդ չիք ինչ պատճառք վասն մեղաց իւրեանց։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 15:22
17 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եթէ իցէ լուիցեն կամ սարսեսցեն՝՝, զի տուն դառնացողաց են. եւ կամ բնաւ՝՝ ծանիցեն թէ մարգարէ ես դու ի մէջ նոցա։


եկեսցէ տէր ծառային այնորիկ յաւուր յորում ակն ոչ ունիցի, եւ ի ժամու յորում ոչ գիտիցէ. ընդ մէջ կտրեսցէ զնա, եւ զմասն նորա ընդ անհաւատս դիցէ։


Որ անարգէ զիս եւ ոչ ընդունի զբանս իմ, գոյ որ դատի զնա. բանն զոր ես խօսեցայ, նա դատի զնա յաւուրն յետնում։


Եթէ զգործսն չէր գործեալ ի նոսա, զոր ոչ այլ ոք գործեաց, մեղ ինչ ոչ գոյր նոցա, բայց արդ տեսին եւ ատեցին ե՛ւ զիս ե՛ւ զՀայր իմ։


Պատասխանի ետ Յիսուս. Ոչ ունէիր դու իշխանութիւն ի վերայ իմ եւ ոչ մի, եթէ ոչ էր տուեալ քեզ ի վերուստ. վասն այնորիկ որ մատնեացն զիս քեզ, նորա մեծ մեղք են։


Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ կոյրք էիք, ոչ էր ձեր մեղ. բայց արդ ասէք եթէ՝ Տեսանեմք, եւ մեղքն ձեր ի ձեզ հաստատեալ են։


Բայց զժամանակս անգիտութեանն անտես արարեալ Աստուծոյ, արդ զայս պատուիրէ մարդկան՝ ամենայն ումեք՝՝ ապաշխարել։


Զի աներեւոյթք նորա ի սկզբանէ աշխարհի արարածովքս իմացեալ տեսանին, այսինքն է մշտնջենաւորութիւն եւ զօրութիւն՝՝ եւ աստուածութիւն նորա. զի ոչ գտանիցեն ամենեւին տալ պատասխանի։


Վասն որոյ առանց պատասխանի տալոց ես, ով մարդ, որ դատիսդ. զի որով դատիս զընկերն՝ զանձն քո դատապարտես, զի դու զնոյն գործես՝ որով դատիսն։


Որ ոք գիտիցէ զբարին եւ ոչ առնիցէ, մեղք են նմա։


իբրեւ զազատս լինել, եւ մի՛ իբրեւ պատրուակ չարութեան ունել զազատութիւնն, այլ իբրեւ Աստուծոյ ծառայք։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ