Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 15:10 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

10 Եթէ պահիցէք զպատուիրանս իմ, կացջիք ի սէր իմ. որպէս ես զպատուիրանս Հօր իմոյ պահեցի, եւ կամ ի սէր նորա։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 15:10
28 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Զի պահեցի զճանապարհս Տեառն, եւ ոչ ամբարշտեցայ յԱստուծոյ իմմէ։


Յարեցաւ ի Տէր եւ ոչ մեկնեցաւ ի գնացից նորա, եւ պահեաց զպատուիրանս նորա զոր պատուիրեաց Մովսէս։


Եւ արարին Մովսէս եւ Ահարոն, որպէս եւ պատուիրեաց նոցա Տէր, նոյնպէս եւ արարին։


եւ խրատ Տեառն բանայ զականջս իմ, եւ ես ոչ խստանամ եւ ոչ ընդդէմ դառնամ։


Ոչ ոք հանէ զնա յինէն, այլ ես դնեմ զնա անձամբ իմով. իշխանութիւն ունիմ դնել զնա, եւ իշխանութիւն ունիմ միւսանգամ առնուլ զնա. զայս պատուէր առի ի Հօրէ իմմէ։


Զի ես յանձնէ իմմէ ոչ խօսեցայ, այլ որ առաքեացն զիս Հայր, նա ետ ինձ պատուէր զինչ ասացից եւ զինչ խօսեցայց։


Եթէ սիրէք զիս, զպատուիրանս իմ պահեսջիք։


Որ ունի զպատուիրանս իմ եւ պահէ զնոսա՝ նա է որ սիրէ զիս. եւ որ սիրէն զիս՝ սիրեսցի ի Հօրէ իմմէ. եւ ես սիրեցից զնա, եւ երեւեցուցից նմա զիս։


Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Եթէ ոք սիրէ զիս, զբանն իմ պահեսցէ, եւ Հայր իմ սիրեսցէ զնա. եւ առ նա եկեսցուք եւ օթեվանս առ նմա արասցուք.


Այլ զի ծանիցէ աշխարհ եթէ սիրեմ զՀայր. եւ որպէս պատուիրեաց ինձ Հայր, այնպէս առնեմ. օ՛ն արիք գնասցուք աստի։


Ես զքեզ փառաւորեցի յերկրի. զգործն կատարեցի զոր ետուր ցիս զի արարից։


Ասէ ցնոսա Յիսուս. Իմ կերակուր այն է՝ զի արարից զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցից զգործն նորա։


Եւ որ առաքեացն զիս՝ ընդ իս է. ոչ եթող զիս միայն, զի ես զհաճոյս նորա առնեմ հանապազ։


եւ ոչ ճանաչէք զնա, բայց ես գիտեմ զնա. եւ եթէ ասեմ թէ ոչ գիտեմ զնա, ձեզ նման սուտ լինիմ. այլ գիտեմ զնա եւ զբան նորա պահեմ։


զի թլփատութիւն ոչինչ է, եւ անթլփատութիւն՝ ոչինչ, այլ՝ պահպանութիւն Աստուծոյ պատուիրանացն։


Այսուհետեւ, եղբարք, աղաչեմք զձեզ եւ մխիթարեմք ի Քրիստոս Յիսուս՝՝, զի որպէս ընկալարուք ի մէնջ, թէ ո՛րպէս պարտ իցէ ձեզ գնալ եւ հաճոյ լինել Աստուծոյ. որպէս եւ գնայքդ իսկ, զի եւս քան զեւս յաւելուցուք ի նոյն։


Զի այսպիսի իսկ եւ վայել էր մեզ քահանայապետ, սուրբ, անմեղ, անարատ, զատեալ ի մեղաւորաց եւ բարձրացեալ քան զերկինս.


Զի լաւ էր նոցա եթէ բնաւ իսկ չէր ծանուցեալ զարդարութեանն ճանապարհ, քան, զի ծանեան եւ յետս կացին ի սուրբ պատուիրանէն որ նոցա աւանդեցաւ։


Եւ յայսմիկ գիտեմք եթէ ծանեաք զնա, եթէ զպատուիրանս նորա պահիցեմք։


Իսկ որ պահէ զբան նորա, արդարեւ ի նմա կատարեալ է սէրն Աստուծոյ. այսուիկ ճանաչեմք եթէ ի նմա եմք։


Որ ասիցէ ի նմա բնակել՝ այնպէս պարտի գնալ, որպէս եւ նայն գնաց։


Քանզի այս է սէրն Աստուծոյ, եթէ զպատուիրանս նորա պահեսցուք. եւ պատուիրանք նորա չեն ինչ ծանունք։


Երանելիք են որ պահեն զպատուիրանս նորա. նոքա ունին իշխանութիւն ուտել ի փայտէն՝՝ կենաց եւ մտանել ընդ դրունս քաղաքին։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ