7 Եթէ զիս գիտէիք, ապա եւ զՀայր իմ գիտէիք, եւ այսուհետեւ գիտասջիք զնա եւ տեսէք զնա։
Ամենայն ինչ տուաւ ինձ ի Հօրէ իմմէ. եւ ոչ ոք ճանաչէ զՈրդի՝ եթէ ոչ Հայր, եւ ոչ զՀայր ոք ճանաչէ եթէ ոչ Որդի, եւ ում Որդին կամիցի յայտնել։
Ամենայն ինչ տուաւ ինձ ի Հօրէ իմմէ. եւ ոչ ոք գիտէ թէ ով է Որդի, եթէ ոչ՝ Հայր. եւ ո է Հայր, եթէ ոչ՝ Որդի, եւ ում կամիցի Որդին յայտնել։
ԶԱստուած ոչ ոք ետես երբեք, բայց միածինն Որդի որ է ի ծոց Հօր, նա պատմեաց։
Եթէ զգործսն չէր գործեալ ի նոսա, զոր ոչ այլ ոք գործեաց, մեղ ինչ ոչ գոյր նոցա, բայց արդ տեսին եւ ատեցին ե՛ւ զիս ե՛ւ զՀայր իմ։
Եւ զայն արասցեն ընդ ձեզ, քանզի ոչ ծանեան զՀայր եւ ոչ զիս։
զի ամենեքին մի իցեն, որպէս դու, Հայր, յիս, եւ ես ի քեզ, զի եւ նոքա ի մեզ իցեն. զի եւ աշխարհ հաւատասցէ եթէ դու առաքեցեր զիս։
Ես ի նոսա, եւ դու յիս, զի եղիցին կատարեալք ի մի. եւ գիտասցէ աշխարհ եթէ դու առաքեցեր զիս. եւ սիրեցի զնոսա, որպէս դու զիս սիրեցեր։
Եւ ծանուցի նոցա զանուն քո եւ ծանուցից. զի սէրն զոր սիրեցեր զիս՝ ի նոսա իցէ, եւ ես ի նոսա։
Այս են յաւիտենական կեանք, զի ծանիցեն զքեզ միայն ճշմարիտ Աստուած, եւ զոր առաքեցեր՝ զՅիսուս Քրիստոս։
Յայտնեցի զանուն քո մարդկան զորս ետուր ինձ յաշխարհէ. քո էին, եւ ինձ ետուր զնոսա, եւ զբանն քո պահեցին։
եւ՝՝ նոքա ընկալան եւ ծանեան ճշմարտութեամբ թէ առ ի քէն ելի, եւ հաւատացին եթէ դու առաքեցեր զիս։
Իբրեւ ոչ եթէ զՀայր ուրուք տեսեալ իցէ, եթէ ոչ որ էն յԱստուծոյ՝ նա ետես զՀայր։
Ասէին ցնա. Ո՞ւր է Հայր քո։ Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Ոչ զիս գիտէք եւ ոչ զՀայրն իմ. եթէ զիս գիտէիք, եւ զՀայրն իմ թերեւս գիտէիք։
Զի Աստուած որ ասաց ի խաւարէ լոյս ծագել, որ եւ՝՝ ծագեաց իսկ ի սիրտս մեր ի լուսաւորութիւն գիտութեան փառացն Աստուծոյ ի դէմս Յիսուսի Քրիստոսի։
որ է լոյս փառաց եւ նկարագիր էութեան նորա, որ կրէ զամենայն բանիւ զօրութեան իւրոյ, սրբութիւն մեղաց մերոց արարեալ՝ նստաւ ընդ աջմէ Մեծութեանն ի բարձունս։
Գրեմ ձեզ, հարք, զի ծանեայք դուք զայն որ ի սկզբանէն է։ Գրեմ ձեզ, երիտասարդք, զի յաղթեցէք դուք չարին։