38 Պատասխանի ետ Յիսուս. Զա՞նձն քո դիցես ի վերայ իմ. ամէն ամէն ասեմ քեզ. Չեւ իցէ հաւու խօսեալ, մինչ դու երիցս ուրասցիս զիս։
Յառաջ քան զբեկումն՝ համարին թշնամանք, եւ նախ քան զգլորումն՝ չարաբարութիւն։
Որ յուսացեալ է ի յանդգնութիւն սրտի՝՝ նա անզգամ է, իսկ որ գնայ իմաստութեամբ՝ ապրեսցի։
Ամբարտաւանութիւն զայր նկուն առնէ, իսկ զխոնարհս փառաւոր առնէ Տէր՝՝։
Ասէ ցնա Յիսուս. Ամէն ասեմ քեզ զի յայսմ գիշերի մինչչեւ հաւու խօսեալ իցէ, երիցս ուրասցիս զիս։
Եւ ասէ ցնա Յիսուս. Ամէն ասեմ քեզ թէ դու իսկ յայսմ գիշերի մինչչեւ հաւու խօսեալ իցէ՝ երիցս ուրասցիս զիս։
Եւ նա ասէ ցնա. Տէր, ընդ քեզ պատրաստ եմ ե՛ւ ի բանտ ե՛ւ ի մահ երթալ։
Եւ նա ասէ ցնա. Ասեմ քեզ, Պետրէ, չիցէ այսօր հաւու խօսեալ՝ մինչեւ երիցս ուրասցիս զիս չգիտել։
Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Այժմ հաւատա՞յք.
Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Տրտմեցաւ Պետրոս, զի ասացն ցնա երիցս թէ՝ Սիրե՞ս զիս. եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն գիտես. եւ դու իսկ զամենայն ճանաչես եւ եթէ՝՝ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ։
Այս եղեւ երիցս, եւ վերացաւ ամենայն դարձեալ յերկինս։
Այսուհետեւ որ համարիցի հաստատուն կալ՝ զգոյշ լիցի, գուցէ անկանիցի։