22 Հայէին ընդ միմեանս աշակերտքն տարակուսեալք թէ զումէ՛ ասիցէ։
Եւ ետես Յակոբ եթէ գոյ վաճառ յերկրին Եգիպտացւոց, ասէ Յակոբ ցորդիսն իւր. Ընդէ՞ր հեղգայք։
Եւ մինչդեռ ուտէին նոքա, ասէ. Ամէն ասեմ ձեզ, զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս։
Եւ տրտմեցան յոյժ, սկսան ասել ցնա իւրաքանչիւր ոք ի նոցանէ. Միթէ ե՞ս իցեմ, Տէր։
Եւ իբրեւ բազմեցան եւ դեռ ուտէին, ասէ Յիսուս. Ամէն ասեմ ձեզ զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս, որ ուտէ իսկ ընդ իս։
Եւ նոքա սկսան տրտմել եւ ասել մի ըստ միոջէ. Միթէ ե՞ս իցեմ, եւ մեւսն՝ Միթէ ե՞ս իցեմ։
Բայց աւասիկ ձեռն մատնչի իմոյ ընդ իս ի սեղանս։
Եւ նոքա սկսան խնդրել ընդ միմեանս, թէ ո՛վ է ի նոցանէ որ զայն գործելոց իցէ։
Ոչ վասն ամենեցուն ձեր ասեմ, զի ես գիտեմ զորս ընտրեցիդ. այլ զի լցցի գիրն թէ՝ Որ ուտէր ընդ իս հաց՝ արար ինձ խաբէութիւն։
Զայս իբրեւ ասաց Յիսուս, խռովեցաւ յոգի իւր, վկայեաց եւ ասէ. Ամէն ամէն ասեմ ձեզ զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս։