30 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Ոչ վասն իմ ինչ եկն բարբառս այս, այլ վասն ձեր։
եւ ես ուրախ եմ վասն ձեր, զի դուք հաւատասջիք ինձ, զի ես չէի անդ. բայց արդ եկայք երթիցուք առ նա։
Եւ ես գիտէի զի յամենայն ժամ լսես ինձ. այլ վասն ժողովրդեանս որ շուրջ կան՝ առնեմ, զի հաւատասցեն թէ դու առաքեցեր զիս։
Այժմիկ դատաստան է աշխարհիս այսորիկ, այժմիկ իշխան աշխարհիս այսորիկ ընկեսցի արտաքս։
Այլ ես ոչ եթէ ի մարդկանէ առնում վկայութիւն, այլ զայս ասեմ զի դուք ապրեսջիք։
Քանզի գիտէք զշնորհսն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, զի վասն ձեր աղքատացաւ որ մեծատունն էր, զի դուք նորա աղքատութեամբն մեծասջիք։