50 եւ ոչ բնաւ խորհել իսկ, թէ լաւ է մեզ զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդեանս, եւ մի՛ ամենայն ազգս կորիցէ։
Եթէ ակն քո աջ գայթակղեցուցանէ զքեզ, խլեա զնա եւ ընկեա ի քէն. զի լաւ է քեզ եթէ մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի՛ ամենայն մարմինդ քո անկանիցի ի գեհեն։
Եւ ասէ ցնոսա թէ՝ Այսպէս պարտ էր չարչարել Քրիստոսի, եւ յառնել ի մեռելոց յաւուր երրորդի.
Եթէ թողումք զնա այնպէս, ամենեքին հաւատան ի նա. եւ գայցեն Հոռոմք եւ բառնայցեն զազգս մեր եւ զտեղի։
Այս այն Կայիափա էր որ խրատն ետ Հրէից եթէ՝ Լաւ է առն միում մեռանել ի վերայ ժողովրդեանն։
Եւ յայնմանէ Պիղատոս խնդրէր արձակել զնա. եւ Հրեայքն աղաղակէին եւ ասէին. Եթէ զդա արձակես, չես բարեկամ կայսեր. ամենայն ոք որ թագաւոր կոչէ զանձն իւր, հակառակ է կայսեր։
Եւ կամ թէ որպէս հայհոյիմքն, եւ որպէս ասեն ոմանք զմէնջ ասել թէ՝ Արասցուք զչար զի եկեսցէ բարի. որոց դատաստանքն յիրաւի են։