32 Իսկ Մարիամ իբրեւ եկն ուր էրն Յիսուս եւ ետես զնա, անկաւ առ ոտս նորա եւ ասէ. Տէր, եթէ աստ էիր դիպեալ, ոչ էր մեռեալ եղբայրն իմ։
անկաւ ի վերայ երեսաց իւրոց առ ոտս նորա, եւ գոհանայր զնմանէ. եւ ինքն էր Սամարացի։
Իբրեւ ետես Սիմովն Պետրոս, անկաւ առ ծունկսն Յիսուսի եւ ասէ. Ի բաց գնա յինէն, Տէր, զի այր մեղաւոր եմ ես։
Եւ ահա եկն այր մի որում անուն էր Յայրոս, եւ նա էր իշխան ժողովրդեանն, անկեալ առ ոտսն Յիսուսի՝ աղաչէր զնա մտանել ի տուն նորա.
Այս այն Մարիամ էր որ օծ զՏէրն իւղով, եւ ջնջեաց զոտս նորա հերով իւրով. որոյ եղբայրն Ղազարոս հիւանդ էր։
Ասէ Մարթա ցՅիսուս. Տէր, եթէ աստ լեալ էիր, եղբայրն իմ չէր մեռեալ.
Կէսքն ի նոցանէ ասէին. Ո՞չ կարէր սա, որ եբաց զաչս կուրին, առնել զի եւ սա մի՛ մեռցի։
Ասէ ցնա թագաւորազնն. Տէր, էջ մինչչեւ մեռեալ իցէ մանուկն իմ։
Եւ ես Յովհաննէս լուայ եւ տեսի զայս ամենայն. եւ յորժամ լուայ եւ տեսի, անկայ եւ երկիր պագի՝՝ հրեշտակին որ ցուցանէր ինձ զայս ամենայն։
Եւ չորք կենդանիքն ասէին. Ամէն։ Եւ երիցունքն անկանէին առաջի նորա եւ երկիր պագանէին՝՝։
Եւ յորժամ առ զգիրն, չորք կենդանիքն եւ քսան եւ չորք երիցունքն անկանէին առաջի Գառինն. եւ ունէին իւրաքանչիւր քնար եւ բուրվառ ոսկի լի խնկով, որ է աղօթք սրբոցն։