37 Եթէ ոչ գործեմ զգործս Հօր իմոյ, մի՛ հաւատայք ինձ։
Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Ասացի ձեզ եւ ոչ հաւատայք ինձ. զգործսն զոր ես գործեմ յանուն Հօր իմոյ՝ նոքին իսկ վկայեն վասն իմ։
Պատասխանի ետ նոցա Յիսուս. Բազում գործս բարիս ցուցի ձեզ ի Հօրէ իմմէ. վասն որո՞յ գործոյ ի նոցանէ քարկոծ առնէք զիս։
Ո՞չ հաւատաս եթէ ես ի Հայր եւ Հայր յիս է. զբանս զոր ես խօսիմ ընդ ձեզ, ոչ եթէ յանձնէ ինչ խօսիմ, այլ Հայրն որ յիս բնակեալ է՝ նա գործէ զգործսն։
Եթէ զգործսն չէր գործեալ ի նոսա, զոր ոչ այլ ոք գործեաց, մեղ ինչ ոչ գոյր նոցա, բայց արդ տեսին եւ ատեցին ե՛ւ զիս ե՛ւ զՀայր իմ։
Եթէ ես վկայեմ վասն իմ, վկայութիւն իմ չէ ճշմարիտ։