39 Ասէ ցնոսա. Եկայք եւ տեսէք։ Եկին եւ տեսին ուր էին օթեվանք նորա, եւ առ նմա ագան այն օր, զի ժամ էր իբրեւ տասներորդ։
Ես որ զիսն սիրեն՝ սիրեմ. եւ որ զիսն խնդրեն՝ գտցեն շնորհս՝՝։
Եւ բռնադատեցին զնա եւ ասեն. Առ մեզ ագիր, զի ընդ երեկս է եւ տարաժամեալ է օրս։ Եւ եմուտ ագանել անդ ընդ նոսա։
Իբրեւ դարձաւ Յիսուս եւ ետես զնոսա զի երթային զհետ նորա, ասէ ցնոսա. Զի՞նչ խնդրէք։ Նոքա ասեն ցնա. Ռաբբի, (որ թարգմանեալ կոչի Վարդապետ,) ո՞ւր են օթեվանք քո։
Էր Անդրէաս եղբայր Սիմովնի Վիմի, մի յերկուց անտի որ լուանն ի Յովհաննէ եւ գնացին զկնի նորա։
Ասէ ցնա Նաթանայէլ. Իսկ ի Նազարեթէ մա՞րթ ինչ իցէ բարւոյ իմիք լինել։ Ասէ ցնա Փիլիպպոս. Եկ եւ տես։
Իսկ իբրեւ եկին առ նա Սամարացիքն, աղաչէին զնա լինել առ նոսա. եւ եղեւ անդ աւուրս երկուս։
Զամենայն զոր տայ ինձ Հայր՝ առ իս եկեսցէ. եւ որ գայ առ իս՝ ոչ հանից արտաքս։
Ահաւասիկ կամ ես առ դուրս եւ բախեմ. եթէ ոք լուիցէ ձայնի իմում եւ բանայցէ զդրունսն, մտից առ նա եւ ընթրիս արարից առ նա, եւ նա ընդ իս։