Եւ ինքն եկեսցէ առաջի նորա հոգւով զօրութեամբ Եղիայի, դարձուցանել զսիրտս հարց յորդիս, եւ զանհաւանս յիմաստութիւն արդարոց, պատրաստել Տեառն ժողովուրդ կազմեալ։
Եւ ես ոչ գիտէի զնա, այլ որ առաքեացն զիս մկրտել ջրով՝ նա ասաց ցիս. Յոյր վերայ տեսանիցես զՀոգին, զի իջանիցէ եւ հանգչիցի ի վերայ նորա, նա է որ մկրտէ Հոգւովն Սրբով։
Եւ ասէ Պաւղոս. Յովհաննէս մկրտեաց մկրտութիւն ապաշխարութեան ամենայն ժողովրդեանն եւ ասէր՝՝ զի որ գալոցն է յետ նորա՝ ի նա հաւատասցեն, այսինքն է ի Յիսուս Քրիստոս։