Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 36:31 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

31 եւ այց արարից ի վերայ նորա, եւ ի վերայ ազգի նորա, եւ ի վերայ ծառայից նորա՝ ըստ անօրէնութեանց նորա. եւ ածից ի վերայ նոցա եւ ի վերայ բնակչաց Երուսաղեմի եւ ի վերայ երկրիդ Յուդայ զամենայն չարիս զոր խօսեցայ ի վերայ դոցա, եւ ոչ լուան։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 36:31
16 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Լաւ է այր յանդիմանիչ՝ քան զայր խստապարանոց. զի յանկարծակի հուր հարեալ զնովաւ՝ չլինիցի բժշկութիւն։


եւ ոչ լուան, եւ խոտորեցուցին զլսելիս իւրեանց, եւ գնացին այր ըստ յօժարութեան սրտից իւրեանց ի չարիս. եւ ածից ի վերայ նոցա զամենայն բանս ուխտիս այսորիկ զոր պատուիրեցի նոցա առնել եւ ոչ արարին։


Յամօթ լիցին հալածիչքն իմ, եւ մի՛ ես ամաչեցից. զարհուրեսցին նոքա, եւ մի՛ ես զարհուրեցայց. ած ի վերայ նոցա օր չար, կրկին բեկմամբ բեկ զնոսա։


Այսպէս ասէ Տէր զօրութեանց, Աստուած Իսրայելի. Ահաւասիկ ես ածեմ ի վերայ քաղաքիդ այդորիկ եւ ի վերայ ամենայն քաղաքաց դորա եւ աւանաց զամենայն չարիս զոր խօսեցայ ի վերայ դորա, զի խստացուցին զպարանոցս իւրեանց չլսել բանից իմոց։


Եւ մարգարէ եւ քահանայ եւ ժողովուրդ՝ որ ասիցեն Առած Տեառն, խնդրեցից զվրէժ ի մարդոյն յայնմանէ եւ ի տանէ նորա։


վասն այսորիկ այսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես արարից հանդէս ի վերայ Սամեայ Եղիմացւոյ եւ ի վերայ ազգի դորա. եւ ոչ եղիցի դորա մարդ ոք՝ որ նստիցի ի միջի ձերում տեսանել զբարութիւն զոր ես արարից ձեզ, ասէ Տէր. զի խոտորումն խօսեցաւ ի Տեառնէ։


Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր զօրութեանց՝ Աստուած Իսրայելի. Ահաւադիկ ես ածից ի վերայ Յուդայ եւ ի վերայ ամենայն բնակչաց Երուսաղեմի զամենայն չարիս զոր խօսեցայ ի վերայ նոցա. փոխանակ զի խօսեցայ առ նոսա, եւ ոչ լուան, կոչեցի զնոսա, եւ ոչ ետուն ինձ պատասխանի։


Եւ արար չար առաջի Տեառն, որպէս արար Յովակիմ։


Այլ այժմ ի մօտոյ հեղից զբարկութիւն իմ ի վերայ քո, եւ կատարեցից ի քեզ զսրտմտութիւն իմ. եւ դատեցայց զքեզ ըստ ճանապարհաց քոց, եւ տաց ի վերայ քո զամենայն պղծութիւնս պաշտամանց քոց՝՝։


Եւ մի՛ խնայեսցէ ակն իմ ի քեզ եւ ոչ եւս ողորմեցայց. զի ըստ ճանապարհաց քոց հատուցից քեզ, եւ գարշելիքդ քո ի միջի քում եղիցին. եւ ծանիցես թէ ես եմ Տէր որ հարկանեմ զքեզ։


Ապա թէ ոչ լսիցէք ինձ, եւ ոչ առնիցէք զամենայն հրամանս իմ զայսոսիկ,


Երուսաղէմ, Երուսաղէմ, որ կոտորէր զմարգարէսն եւ քարկոծ առնէր զառաքեալսն առ նա,՝՝ քանի՜ցս անգամ կամեցայ ժողովել զմանկունս քո, զոր օրինակ ժողովէ հաւ զձագս իւր ընդ թեւովք, եւ ոչ կամեցարուք։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ