Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 25:35 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

35 Եւ կորիցէ փախուստ ի հովուաց, եւ փրկութիւն ի խոյոցն մաքեաց՝՝։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 25:35
21 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

զի յոյս նոցա կորուստ է անձանց իւրեանց. աչք ամպարշտաց հալեսցի։՝՝


Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս։


Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր. Ահաւադիկ ես ածից ի վերայ դոցա չարիս, յորոց ոչ կարասցեն ելանել. եւ աղաղակեսցեն առ իս, եւ ոչ լուայց նոցա։


Ձայն գուժի հովուաց, եւ աղաղակ խոյոցն մաքեաց՝՝. զի սպառեաց Տէր զարօտս նոցա։


եւ Սեդեկիա արքայ Յուդայ մի՛ ապրեսցի ի ձեռաց Քաղդէացւոցն. զի մատնելով մատնեսցի ի ձեռս թագաւորին Բաբելացւոց, եւ խօսեսցի բերան ի բերան ընդ նմա, եւ աչք դորա զաչս նորա տեսցեն.


եւ դու ոչ ապրեսցիս ի ձեռաց նորա, այլ ըմբռնելով ըմբռնեսցիս, եւ ի ձեռս նորա մատնեսցիս, եւ աչք քո զաչս նորա տեսցեն, եւ բերան ի բերան խօսեսցիս ընդ նմա, եւ ի Բաբելոն երթիցես։


Եւ ասէ Երեմիա ցթագաւորն Սեդեկիա. Զի՞նչ մեղայ քեզ եւ ծառայից քոց եւ ժողովրդեանն, զի տաս դու՝՝ զիս ի տուն բանտին.


Ապա թէ ոչ ելցես առ իշխանս արքային Բաբելացւոց, մատնեսցի քաղաքս ի ձեռս Քաղդէացւոց, եւ այրեսցեն զդա հրով, եւ դու ոչ ապրեսցիս ի ձեռաց նոցա։


Եւ զամենայն կանայս քո եւ զորդիս քո հանցեն առ Քաղդէացիսն, եւ դու ոչ ապրեսցիս ի ձեռաց նորա. զի ի ձեռս թագաւորին Բաբելացւոց ըմբռնեսցիս, եւ քաղաքս այրեսցի հրով։


Եւ որ փախիցէ յերեսաց ահին՝ անկցի ի վիհն, եւ որ ելանիցէ ի վհէ անտի՝ ըմբռնեսցի յորոգայթն. զի ածից զամենայն ի վերայ Մովաբու յամին յորում հանդէս արարից նմա, ասէ Տէր։


Եւ ապստամբեսցի՝՝ ի նմանէ առաքել հրեշտակս յԵգիպտոս, տալ նմա երիվարս եւ զօրս բազումս. եթէ իցէ աջողեսցի՞, եթէ իցէ ապրեսցի՞ որ առնէն իրս հակառակս՝՝, եւ անցանէ ըստ ուխտ. եթէ իցէ ապրեսցի՞։


զի անարգեաց զերդումն, եւ անց զուխտիւն. եւ ահա ետու ի ձեռս նորա, եւ արարի՝՝ զայս ամենայն ընդ նմա, միթէ ապրեսցի՞։


Եւ կորիցէ փախուստ յընթացողէն, եւ որ զօրաւորն իցէ մի՛ զօրասցի ի զօրութեան իւրում, եւ պատերազմողն մի՛ ապրեցուսցէ զանձն իւր,


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ