Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 15:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 Եւ խնդրեցից ի նոցանէ վրէժս չորիւք օրինակօք՝ ասէ Տէր. զսուր ի սպանանել, եւ զշունս ի պատառել, եւ զթռչունս երկնից եւ զգազանս երկրի՝ յուտել եւ յապականել։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 15:3
21 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

եւ եղիցին մեռեալք ձեր՝՝ կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի, եւ ոչ ոք իցէ որ ընդոստուցանիցէ։


Եւ առաքեցից ի վերայ ձեր գազանս չարս երկրի, եւ կերիցեն զձեզ, եւ սատակեսցեն զանասունս ձեր, եւ նուազունս արարից զձեզ. եւ կուրասցին ճանապարհք ձեր։


արարից նոյնպէս եւ ես ձեզ. հաստատեցից ի վերայ ձեր տագնապաւ տարակուսանս, զքոս եւ զդալուկն որ սորեցուցանիցեն զաչս ձեր, եւ հաչիցէք յանձինս ձեր, եւ սերմանեսջիք ի սնոտիս զսերմանիս ձեր, եւ զայն հակառակորդք ձեր կերիցեն.


Եւ տեսի, եւ ահա ձի շլոռոս, եւ որ նստէրն ի վերայ նորա՝ ունէր զՄահ՝՝, եւ Դժոխք երթային զհետ նորա. եւ տուաւ նմա իշխանութիւն չորրորդ մասին աշխարհի սատակել սրով եւ սովով եւ մահուամբ եւ գազանօք երկրի։


Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ եթէ զչորեսին իսկ զանհնարին վրէժսն արձակեցից, զսուր եւ զսով եւ զգազանս չարս եւ զմահ ի վերայ Երուսաղեմի՝ սատակել ի նմանէ զմարդ եւ զանասուն,


Եւ սատակեցից զձեզ սրով խնդրել զվրէժ ուխտին. եւ թէ ամրանայցէք ի քաղաքս ձեր, եւ առաքեցից մահ ի ձեզ, եւ մատնեսջիք ի ձեռս թշնամեաց։


Եւ եղիցին դիակունք ժողովրդեանդ այդորիկ ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի, եւ ոչ ոք իցէ որ հալածիցէ։


Եւ թողուցու միանգամայն թռչնոց երկնից եւ գազանաց երկրի. եւ ժողովեսցին ի վերայ նոցա թռչունք երկնից, եւ ամենայն գազանք երկրի հասանիցեն ի վերայ նոցա։


Եղիցին սեղանք նոցա առաջի նոցա յորոգայթ, ի հատուցումն եւ ի՝՝ գայթակղութիւն։


Միթէ որջ բորենւո՞յ՝՝ իցէ ժառանգութիւն իմ ինձ, կամ ա՞յրք՝՝ շուրջ զնովաւ. շրջեցարուք ժողովեցէք զամենայն գազանս անապատի, եւ եկեսցեն ուտել զնա։


եւ ժողովուրդն որոց նոքայն մարգաէանան, եղիցին ընկեցեալս յանցս Երուսաղեմի՝ յերեսաց սրոյ եւ սովոյ, եւ ոչ ոք իցէ որ թաղիցէ զնոսա, ինքեանք եւ կանայք իւրեանց եւ ուստերք եւ դստերք նոցա. եւ հեղից ի վերայ նոցա զչարիս իւրեանց։


Ծիւրեալ ախտիւ մեռցին, մի՛ կոծեսցին եւ մի՛ թաղեսցին, այլ խայտառակ՝՝ եղիցին ընդ երեսս երկրի. սրով անկցին եւ սովով սպառեսցին. եւ եղիցին դիակունք նոցա ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։


Եմուտ զհետ իմ, հալածեաց եւ եհաս, եւ լքոյց զիս եւ արար զիս յապականութիւն։՝՝


Վասն այնորիկ ասա ցնոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. Կենդանի եմ ես Տէր, եթէ ոչ որ յաւերակսն իցեն՝ սրով անկցին, եւ որ ընդ երեսս դաշտին իցեն՝ գազանաց անապատի տացին՝՝ ի կերակուր, եւ որ ընդ պարսպօքն եւ յայսր իցեն՝ մահու կոտորեցից.


Զոր օրինակ թէ փախիցէ մարդ յերեսաց առիւծու, եւ պատահեսցէ նմա արջ, եւ փախնուցու ի տուն, եւ յեցուսցէ զձեռս իւր յորմն, եւ հարկանիցէ զնա օձ.


Մաշեալք սովով եւ կերակրով թռչնոց. լարս առանց բժշկութեան՝՝ եւ ժանիս գազանաց առաքեցից ի նոսա, սրտմտութեամբ քարշել զնոսա ընդ երկիր՝՝։


Զի թէ պահեսցեն, ոչ լուայց խնդրուածոց նոցա. եւ եթէ մատուսցեն ողջակէզս եւ զոհս՝ ոչ հաճեցայց ընդ այն. զի սրով եւ սովով եւ մահուամբ սպառեցից զնոսա։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ