2 Եւ եղիցի եթէ ասիցեն ցքեզ. Յո՞վ ելցուք, ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Տէր. Որք ի մահ՝ ի մահ, եւ որք ի սուր՝ ի սուր, եւ որք ի սով՝ ի սով, եւ որք ի գերութիւն՝ ի գերութիւն։
եւ ժողովուրդն որոց նոքայն մարգաէանան, եղիցին ընկեցեալս յանցս Երուսաղեմի՝ յերեսաց սրոյ եւ սովոյ, եւ ոչ ոք իցէ որ թաղիցէ զնոսա, ինքեանք եւ կանայք իւրեանց եւ ուստերք եւ դստերք նոցա. եւ հեղից ի վերայ նոցա զչարիս իւրեանց։
Ծիւրեալ ախտիւ մեռցին, մի՛ կոծեսցին եւ մի՛ թաղեսցին, այլ խայտառակ՝՝ եղիցին ընդ երեսս երկրի. սրով անկցին եւ սովով սպառեսցին. եւ եղիցին դիակունք նոցա ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։
Եւ խափանեցից զխորհուրդն Յուդայ եւ զխորհուրդն Երուսաղեմի ի տեղւոջն յայնմիկ. եւ արկից զնոսա տապաստ սրով առաջի թշնամեաց իւրեանց, եւ ի ձեռս խնդրողաց անձանց նոցա. եւ տաց զդիակունս նոցա ի կերակուր թռչնոց երկնից եւ գազանաց երկրի։
Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ եթէ զչորեսին իսկ զանհնարին վրէժսն արձակեցից, զսուր եւ զսով եւ զգազանս չարս եւ զմահ ի վերայ Երուսաղեմի՝ սատակել ի նմանէ զմարդ եւ զանասուն,
Վասն այնորիկ ասա ցնոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. Կենդանի եմ ես Տէր, եթէ ոչ որ յաւերակսն իցեն՝ սրով անկցին, եւ որ ընդ երեսս դաշտին իցեն՝ գազանաց անապատի տացին՝՝ ի կերակուր, եւ որ ընդ պարսպօքն եւ յայսր իցեն՝ մահու կոտորեցից.
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Զչորրորդ՝՝ մասնն հրով այրեսցես ի մէջ քաղաքին, ըստ լրութեան աւուրցն արգելանին. եւ զչորրորդ մասնն կոտորեսցես սրով շուրջ զնովաւ. եւ զչորրորդ մասնն հոսեսցես հողմոյ, եւ սուր արձակեցից զկնի նորա։