Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 12:3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

3 Եւ դու, Տէր, գիտես զիս, տեսեր զիս՝ եւ փորձեցեր զսիրտ իմ առաջի քո. ժողովեա զնոսա իբրեւ զոչխար ի սպանումն, եւ նուիրեա զնոսա յաւուր սպանման։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 12:3
23 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Ո՛վ Տէր, յիշեա որպէս գնացի առաջի քո ճշմարտութեամբ եւ կատարեալ սրտիւ, եւ զբարին առաջի քո արարի։ Եւ ելաց Եզեկիա լալիւն մեծ։


Եւ ծանեայ, Տէր, եթէ դու ես որ քննես զսիրտս, զարդարութիւն սիրես. եւ մեք պարզ սրտիւք յօժարամիտք եղեաք յայսմ յամենայնի. եւ արդ զժողովուրդս քո որ գտաւ աստ՝ տեսի ուրախութեամբ լի, եղեալ առ քեզ յօժարամիտ։


Զի ինքն գիտէ զճանապարհս իմ, եւ քննեաց զիս իբրեւ զոսկի։


ոյք ասացին. Զլեզուս մեր մեծս արասցուք, շրթունք մեր առ մեզ են, եւ արդ մեր ո՞վ է տէր։


Աստուած օգնական իմ եւ ես յուսամ ի նա, ապաւէն իմ եղջեւր փրկութեան իմոյ, ընդունելի իմ է։՝՝


Տէր լոյս իմ եւ կեանք իմ, ես յումմէ՞ երկեայց. Տէր ապաւէն կենաց իմոց, ես յումմէ՞ դողացայց։


եւ Տէր դատի զժողովուրդս իւր՝՝. դատ արա ինձ, Տէր, ըստ արդարութեան իմում, ըստ անբծութեան իմում որ յիս։


Դու գիտես, Տէր. յիշեա զիս, Տէր. այց արա ինձ. անարատ արա զիս՝՝ ի հալածչաց իմոց, եւ մի՛ յերկարեր վասն իմ՝՝. ծանիր՝ ո՛րչափ առի վասն քո նախատինս յարհամարհողաց բանից քոց։


Բայց ես ոչ ձանձրացայց գալ՝՝ զկնի քո. եւ աւուր մարդոյ ոչ ցանկացայ, դու իսկ գիտես. որ ինչ ելանէ ընդ շրթունս իմ, առաջի երեսաց քոց է։


Յամօթ լիցին հալածիչքն իմ, եւ մի՛ ես ամաչեցից. զարհուրեսցին նոքա, եւ մի՛ ես զարհուրեցայց. ած ի վերայ նոցա օր չար, կրկին բեկմամբ բեկ զնոսա։


Եւ Տէ՛ր զօրութեանց, որ կշռես զիրաւունս եւ քննես զսիրտս եւ զերիկամունս, տեսից առ ի քէն զվրէժխնդրութիւն ի վերայ նոցա. զի առ քեզ յայտնեցի զաղերս իմ։


Կորեաւ Մովաբ եւ քաղաք նորա, եւ ընտիր ընտիր երիտասարդք նորա անկան ի սպանումն, ասէ Արքայ՝ որոյ Տէր զօրութեանց անուն է նորա։


Ցամաքեցուցէք զամենայն պտուղս՝՝ նորա, եւ իջցեն ի սպանումն. վա՜յ նոցա, զի եկն օր նոցա եւ ժամանակ վրէժխնդրութեան նոցա։


Եւ անկցին վիրաւորք յերկրին Քաղդէացւոց, եւ խոցոտեալք շուրջ զնովաւ՝՝.


Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Տրտմեցաւ Պետրոս, զի ասացն ցնա երիցս թէ՝ Սիրե՞ս զիս. եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն գիտես. եւ դու իսկ զամենայն ճանաչես եւ եթէ՝՝ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ։


Փափկացայք ի վերայ երկրի եւ զբօսայք, սնուցէք զսիրտս ձեր իբրեւ աւուր սպանման։


Այլ սոքա իբրեւ զանխօս անասունս ըստ բնածին բարուցն յեղծումն եւ յապականութիւն, որոց չենն գիտակ՝ հայհոյեն, յապականութեան իւրեանց եւ ապականեսցին,


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ