54 Եւ աղաղակեաց վաղվաղակի առ պատանեակն կապարճակիր իւր եւ ասէ ցնա. Մերկեա զսուր քո եւ սպան զիս. գուցէ ասիցեն թէ կին սպան զնա։ Եւ խոցեաց զնա պատանին իւր, եւ մեռաւ Աբիմելէք։
Եւ յարեայ ի վերայ նորա եւ սպանի զնա. զի գիտէի թէ ոչ է ապրանաց, յետ անկանելոյն նորա. եւ առի զթագն ի գլխոյ նորա եւ զապարանջանս ի բազկէ նորա, եւ բերի զնոսա տեառն իմում այսր։
Եւ ասէ Սաւուղ ցկապարճակիրն իւր. Ձգեա զսուր քո եւ խոցեա զիս դովաւ, մի՛ գուցէ եկեսցեն անթլփատքն այնոքիկ եւ խաղասցեն ինեւ։ Եւ ոչ կամեցաւ կապարճակիրն նորա, վասն զի երկեաւ յոյժ. եւ ա՛ռ Սաւուղ զսուրն, եւ անկաւ ի վերայ նորա։
Եւ ասէ ցնա Դեբովրա. Երթալով երթայց ընդ քեզ. բայց գիտասջիր, զի ոչ քո լիցի քաջութիւն ի ճանապարհին զոր երթայցես, քանզի ի ձեռն կնոջ մատնեսցէ Տէր զՍիսարա։ Եւ յարեաւ Դեբովրա, եւ գնաց ընդ Բարակայ ի Կադիսայ։
Եւ պատասխանի ետուն արք կրճացն եւ ասեն ցՅովնաթան եւ ցկապարճակիրն. Ելէք առ մեզ եւ ծանուսցուք ձեզ բանս։ Եւ ասէ Յովնաթան ցկապարճակիրն իւր. Եկ զկնի իմ, զի մատնեաց զնոսա Տէր ի ձեռս Իսրայելի։