Ո՞ եհար զԱբիմելէք զորդի Յերոբաաղայ որդւոյ Ներեայ՝՝. ո՞չ ապաքէն կին մի բեկոր երկանի ընկէց ի վերայ նորա ի վերուստ ի պարսպէն, եւ մեռաւ ի Թամասի. ընդէ՞ր մօտեցայք ի պարիսպն. եւ ասասցես թէ՝ Եւ ծառայ քո Ուրիա Քետացի մեռաւ։
ոչ այդպէս է բանդ. զի այր մի ի լեռնէ Եփրեմի, Սաբեէ անուն նորա՝ որդի Բոքորեայ, համբարձ զձեռն իւր ի վերայ արքայի Դաւթի. տուք ինձ զնա միայն, եւ գնացից ի քաղաքէ աստի։ Եւ ասէ կինն ցՅովաբ. Ահա գլուխ նորա ընկեսցի առ քեզ ընդ պարիսպս։
Եւ ասէ ցնա Դեբովրա. Երթալով երթայց ընդ քեզ. բայց գիտասջիր, զի ոչ քո լիցի քաջութիւն ի ճանապարհին զոր երթայցես, քանզի ի ձեռն կնոջ մատնեսցէ Տէր զՍիսարա։ Եւ յարեաւ Դեբովրա, եւ գնաց ընդ Բարակայ ի Կադիսայ։
Եւ ասէ դժնիկ ցծառս. Թէ արդարեւ օծանիցէք զիս թագաւորել ի վերայ ձեր, եկայք ծածկեցարուք ընդ հովանեաւ իմով, եթէ ոչ, ելանիցէ հուր ի դժնկէ աստի, եւ կերիցէ զեղեւնափայտս Լիբանանու։
ապա թէ ոչ, ելցէ հուր յԱբիմելեքայ եւ կերիցէ զարս Սիկիմացւոց, եւ զտունն Մաաղոնայ. ապա թէ ոչ,՝՝ ելցէ հուր յարանց Սիկիմացւոց եւ ի տանէն Մաաղոնայ եւ կերիցէ զԱբիմելէք։