Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԴԱՏԱՒՈՐՔ 8:6 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

6 Եւ ասեն իշխանքն Սոկքովթայ. Միթէ ձեռն Զեբէի եւ Սաղմանայ իցէ՞ ի ձեռին քում, զի տացուք հաց զօրականիդ քում։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԴԱՏԱՒՈՐՔ 8:6
11 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ այս են անուանք որդւոցն Իսմայելի ըստ անուանց ազգացն նորա. անդրանիկ Իսմայելի Նաբեովթ եւ Կեդար եւ Աբդեէլ եւ Մաբսամ


Եւ նստան ուտել հաց. զաչս ի վեր բարձեալ տեսին, եւ ահա ճանապարհորդք Իսմայելացիք գային ի Գաղաադէ, եւ ուղտք նոցա լի էին խնկովք, ստաշխամբ եւ ռետնիւ, եւ երթային իջուցանել յԵգիպտոս։


Եւ անցանէին արք Մադիանացիք, վաճառականք, եւ ձգեցին հանին զՅովսէփ ի գբոյ անտի, եւ վաճառեցին զՅովսէփ Իսմայելացւոցն քսան դահեկանի. եւ իջուցին զՅովսէփ յԵգիպտոս։


Եւ պատասխանի ետ արքայն Իսրայելի եւ ասէ. Շատ է արդ, մի՛ պարծեսցի կորն իբրեւ զուղիղն՝՝։


Եւ առաքեաց Յովաս արքայ Իսրայելի առ Ամասիա արքայ Յուդայ եւ ասէ. Ակքան ի Լիբանանէ յղեաց առ եղեւնափայտն որ ի Լիբանան՝ եւ ասէ. Տուր զդուստր քո որդւոյ իմում կնութեան. եւ անցին գազանք անապատի որ ի Լիբանան եւ կոխեցին զԱկքանն։


Յողոք բանի եւեթ կայ տնանկն, եւ մեծատունն յանդուգն տայ պատասխանի։


Զի ամենեքին զանձանց խնդրեն, եւ ոչ զՅիսուսի Քրիստոսի։


Նզովեցէք զՄարովզ, ասէ հրեշտակն Տեառն, անիծանելով անիծէք զբնակիչս նորա, զի ոչ եկին յօգնականութիւն Տեառն, օգնական Տէր ի մէջ նահատակաց հզօրն՝՝։


Եւ եկն Գեդէոն առ իշխանսն՝՝ Սոկքովթայ, եւ ասէ ցնոսա. Ահաւասիկ Զեբէէ եւ Սաղմանա, վասն որոց նախատեցէք զիս եւ ասացէք. Միթէ ձեռն Զեբէի եւ Սաղմանայ այժմ ի ձեռի՞ն քում իցէ, զի տացուք հաց արանց քոց նքթելոց։


Եւ ասէ ցարսն Սոկքովթայ. Տուք աւադիկ հաց ի կերակուր զօրուս այսմիկ որ ընդ իս, զի քաղցեալ են. եւ ես պնդեցայց զհետ Զեբէի եւ Սաղմանայ թագաւորացն Մադիամու։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ