Եւ ել հրեշտակ Տեառն ի Գաղգաղայ ի Լալետղն, եւ ի Բեթէլ եւ ի տունն Իսրայելի, եւ ասէ ցնոսա. Այսպէս ասէ Տէր. Տէր եհան՝՝ զձեզ յԵգիպտոսէ, եւ ած զձեզ յերկիրդ՝ յոր երդուաւ հարցն ձերոց տալ ձեզ, եւ ասէ ցձեզ. Ոչ՝՝ ցրեցից զուխտն իմ որ ընդ ձեզ յաւիտեան։
Եւ ասեն որդիքն Իսրայելի. Ո՞վ է որ ոչ ել յայս եկեղեցի յամենայն ցեղիցն Իսրայելի առ Տէր ի Մասփա. զի երդումն մեծ էր այնմ որ ոչ ելանէր ի Մասփա եւ ասէին թէ՝ Մահու մեռցի։
Եւ առաքեաց Դեբովրա եւ կոչեաց զԲարակ զորդի Աբինէեմայ ի Կադեսայ Նեփթաղիմի, եւ ասէ ցնա. Ո՞չ ապաքէն հրաման ետ քեզ Տէր Աստուած Իսրայելի, եւ երթիցես՝՝ ի լեառն Թաբովր, եւ առցես ընդ քեզ տասն հազար արանց յորդւոցն Նեփթաղիմայ եւ յորդւոցն Զաբուղոնի.
Եւ ասէ Սաւուղ ցԴաւիթ. Ահա դուստր իմ երէց Մերովբ, տաց զնա քեզ կնութեան. բայց լեր դու ինձ յորդի զօրութեան, եւ պատերազմեա զպատերազմունս Տեառն։ Քանզի ասաց Սաւուղ. Մի՛ եղիցի ձեռն իմ ի նա, այլ եղիցի ի նա ձեռն այլազգեացն։
Եւ բարձ զվնաս աղախնոյ քո. զի առնելով արասցէ Տէր տեառն իմում տուն հաւատարիմ. զի զպատերազմ տեառն իմոյ Տէր՝՝ պատերազմի, եւ չարութիւն մի՛ երբեք գտցի ի քեզ։