Կանգնեաց եւ կաս զնոսա, դուստր Սիոնի, զի զեղջեւրս քո արարից երկաթիս, եւ զկճղակս քո պղնձիս, եւ մանրեսցես զժողովուրդս բազումս, եւ փշրեսցես նոքօք զազգս. եւ մատուսցես Տեառն զբազմութիւն նոցա, եւ զզօրութիւն նոցա Տեառն՝՝ ամենայն երկրի։
Ի Դանայ լուիցուք զձայն երագութեան՝՝ երիվարաց նորա. ի ձայնէ խըխնջելոց հեծելոց նորա շարժեցաւ երկիր ամենայն. եկեսցէ եւ կերիցէ զերկիր լրիւ իւրով, զքաղաքս եւ զբնակիչս նորա։
Ի ձայնէ ասպատակի նորա, ի զինուց ոտից՝՝ նորա եւ ի շաչելոյ կառաց նորա եւ ի շառաչելոյ անուոցն նորա, ոչ դարձցին հարք առ որդիս իւրեանց ի լքմանէ ձեռաց իւրեանց,