Եւ ասէ Եղիա ցժողովուրդն. Կալարուք զմարգարէսն Բահաղու, եւ մի՛ ոք ապրեսցի ի նոցանէ։ Եւ կալան զնոսա. եւ իջոյց զնոսա Եղիա ի հեղեղատն Կիսոնի եւ կոտորեաց զնոսա անդ։
Եւ ահա ես խստացուցից զսիրտն փարաւոնի եւ զԵգիպտացւոցն ամենեցուն,՝՝ եւ մտցեն զկնի դոցա. եւ փառաւորեցայց ես ի փարաւոն եւ յամենայն զօրս նորա եւ ի կառս նորա եւ յերիվարս նորա։
Եւ ես խստացուցից զսիրտն փարաւոնի եւ պնդեսցի զհետ դոցա. եւ փառաւորեցայց ի փարաւոն, եւ յամենայն զօրս նորա, եւ ծանիցեն ամենայն Եգիպտացիքն թէ ես եմ Տէր։ Եւ արարին այնպէս։
Զի ի Տեառնէ կարծրանային սիրտք նոցա պատահել պատերազմաւ Իսրայելի զի սատակեսցին, եւ մի՛ տացի նոցա ողորմութիւն, այլ զի սատակեսցին որպէս խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի։
Եւ ասէ Դեբովրա ցԲարակ. Արի, զի այս օր է՝ յորում մատնեաց Տէր զՍիսարա ի ձեռս քո. զի ահա Տէր է առաջի քո։ Եւ էջ Բարակ ի լեռնէն Թաբովրայ, եւ տասն հազար արանց զհետ նորա։