Եւ կոչեաց Աբեններ զՅովաբ եւ ասէ. Միթէ իսպա՞ռ ուտիցէ սուր, կամ թէ ո՞չ գիտիցես զի դառնութիւն լինի վախճանն. մինչեւ ցե՞րբ ոչ ասիցես ժողովրդեանն դառնալ ի հետոց եղբարց իւրեանց։
Զի՞նչ անցուցից ընդ քեզ, Եփրեմ. այլ պաշտպան լինիցիմ քեզ, Իսրայէլ. զի՞նչ անցուցից ընդ քեզ. եդից զքեզ իբրեւ զԱդամա եւ իբրեւ զՍեբոյիմ. դարձաւ սիրտ իմ ի նոյն. յուզեցան խնամք՝՝ իմ։
Եւ եղեւ իբրեւ ետես զնա, պատառեաց զհանդերձս իւր եւ ասէ. Վա՜յ է ինձ, դուստր իմ, ընկճեցեր զիս, խոչընդակն եղեր ինձ՝՝. զի ես բացի զբերան իմ վասն քո՝՝ առ Տէր, եւ ոչ կարացից դարձուցանել։
Եւ ելին որդիքն Իսրայելի եւ լացին առաջի Տեառն մինչեւ ցերեկոյ. եւ հարցին զՏէր եւ ասեն. Եթէ յաւելցո՞ւք մարտնչել ի պատերազմ ընդ Բենիամինի եղբօր մերում։ Եւ ասէ Տէր. Ելէք ի վերայ նոցա։
Եւ ասեն որդիքն Իսրայելի. Ո՞վ է որ ոչ ել յայս եկեղեցի յամենայն ցեղիցն Իսրայելի առ Տէր ի Մասփա. զի երդումն մեծ էր այնմ որ ոչ ելանէր ի Մասփա եւ ասէին թէ՝ Մահու մեռցի։