3 Եւ լուան որդիքն Բենիամինի, եթէ ելին որդիքն Իսրայելի ի Մասփա։ Եւ ասեն որդիքն Իսրայելի. Խօսեցարուք թէ ո՞ւր եղեւ այսպիսի չարութիւն։
Խորագիտի տեսեալ զչարագործն պատժեալ՝ հաստատութեամբ խրատէ զանձն, եւ անմտաց անցեալ առ նոքօք վնասեցան։
Լեր իրաւախոհ ընդ ոսոխի քում վաղագոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհի. գուցէ մատնիցէ զքեզ ոսոխն դատաւորի. եւ դատաւորն՝ դահճի, եւ արկանիցիս ի բանտ։
կոտորելով կոտորեսջիք զամենայն բնակիչս երկրին այնորիկ կոտորմամբ սրոյ, եւ նզովելով նզովեսջիք զնա եւ զամենայն ինչ որ ի նմա եւ զանասուն նոցա ի բերան սրոյ.
Եւ առաքեցին ցեղքն Իսրայելի արս յամենայն ցեղն Բենիամինի եւ ասեն. Զի՞նչ է չարութիւնդ այդ եղեալ ի միջի ձերում։
Եւ եկաց կողմն՝՝ ամենայն ժողովրդեանն, եւ ամենայն ցեղք Իսրայելի յամենայն եկեղեցւոջ ժողովրդեանն Աստուծոյ, չորեք հարեւր հազար արանց սուսերամերկաց։
Պատասխանի ետ այրն Ղեւտացի այր կնոջն սպանելոյ, եւ ասէ. Ի Գաբաա Բենիամինի եկի ես եւ հարճ իմ ագանել։