24 Եւ ելին որդիքն Իսրայելի ի պատերազմ ընդ որդիսն Բենիամինի յաւուրն երկրորդի։
Եւ ելին որդիքն Իսրայելի եւ լացին առաջի Տեառն մինչեւ ցերեկոյ. եւ հարցին զՏէր եւ ասեն. Եթէ յաւելցո՞ւք մարտնչել ի պատերազմ ընդ Բենիամինի եղբօր մերում։ Եւ ասէ Տէր. Ելէք ի վերայ նոցա։
Եւ ել Բենիամին ընդդէմ նոցա ի պատերազմ յաւուրն երկրորդի. եւ սատակեաց միւսանգամ ի ժողովրդենէ անտի ութ հազար արանց յերկիր, ամենեքեան նոքա սուսերաձիգք։