Եւ առաքեաց Յովաս արքայ Իսրայելի առ Ամասիա արքայ Յուդայ եւ ասէ. Ակքան ի Լիբանանէ յղեաց առ եղեւնափայտն որ ի Լիբանան՝ եւ ասէ. Տուր զդուստր քո որդւոյ իմում կնութեան. եւ անցին գազանք անապատի որ ի Լիբանան եւ կոխեցին զԱկքանն։
առէք կանայս եւ եղիցին ուստերք եւ դստերք, եւ առէք կանայս ուստերաց ձերոց եւ զդստերս ձեր տուք արանց, եւ ծնցին ուստերս եւ դստերս, եւ բազմասջիք այդր եւ մի՛ նուազեսջիք։
Ասեն ցնա հայր եւ մայր իւր. Միթէ ո՞չ գուցէ ի դստերաց եղբարց քոց եւ յամենայն ժողովրդեան իմում կին, զի երթիցես դու առնուլ կին յայլազգեաց անթլփատից։ Եւ ասէ Սամփսոն ցհայր իւր. Զնա ած ինձ, զի նա հաճոյ է աչաց իմոց։