15 Եւ եղեւ յաւուրն չորրորդի, եւ ասեն ցկինն Սամփսոնի. Պատրեա զայր քո եւ պատմեսցէ քեզ զառասպելն, գուցէ այրիցեմք զքեզ եւ զտուն հօր քո. թէ աղքատացուցանե՞լ կոչեցեր զմեզ այսր։
Եւ ժողովեցան որդիքն Եփրեմի եւ եկին ի Սեփենա, եւ ասեն ցՅեփթայէ. Զի՞ է զի ելեր պատերազմել ընդ որդիսն Ամոնայ, եւ զմեզ ոչ կոչեցեր երթալ ընդ քեզ. արդ այրեսցուք հրով զտուն քո ի վերայ քո։
Եւ ասեն այլազգիքն. Ո՞ արար զայս։ Եւ ասեն. Սամփսոն փեսայ Թամնացւոյն. զի եհան զկին նորա եւ ետ ընկերի նորա։ Եւ ելին այլազգիքն եւ այրեցին զտուն հօր նորա, եւ՝՝ զկինն եւ զհայր նորա հրով։
Եւ ելին առ նա նախարարք այլազգեացն եւ ասեն. Պատրեա զնա եւ տես ի՛ւ իցէ զօրութիւն նորա մեծ, եւ կամ ի՛ւ կարասցուք նմա հնար գտանել եւ կապել զնա առ ի տկարացուցանել զնա. եւ մեք տացուք քեզ այր իւրաքանչիւր հազար եւ հարեւր արծաթոյ։