ԴԱՏԱՒՈՐՔ 11:31 - Գրաբար Աստվածաշունչ (1895)31 եւ եղիցի որ ելանելով ելանիցէ ի դրանց տան իմոյ ընդ առաջ իմ ի դառնալն իմում խաղաղութեամբ յորդւոցն Ամոնայ, եղիցի՝ զի մատուցից զնա Տեառն յողջակէզ։ အခန်းကိုကြည့်ပါ။ |
Բայց անօրէնն որ մատուցանէ ինձ եզն պատարագ՝ այնպէս է, որպէս թէ հարկանիցէ ոք զկառափն մարդոյ. եւ որ մատուցանէ զոչխար պատարագ՝ այնպէս է, որպէս թէ զշուն ոք մորթիցէ. եւ որ մատուցանէ ոք նաշիհ՝ այնպէս է, որպէս թէ հեղուցու ոք զարիւն խոզի. եւ որ տայցէ զկնդրուկն ի խունկս յիշատակաց՝ այնպէս է, որպէս զհայհոյիչն. եւ ինքեանք ընտրեցին զճանապարհս իւրեանց, եւ զգարշելիս իւրեանց զոր անձինք իւրեանց ախորժեցին։
Եւ ամենայն ժողովուրդն էր ընդ Սաւուղայ իբրեւ տասն հազար արանց. եւ էր պատերազմ ցրուեալ ընդ ամենայն քաղաքսն ի լերինն Եփրեմի։ Եւ Սաւուղ անգիտացաւ անգիտութիւն յաւուր յայնմիկ, եւ նզովեաց՝՝ զժողովուրդն՝ եւ ասէ. Անիծեալ լիցի մարդն որ կերիցէ հաց մինչեւ ցերեկոյ. եւ խնդրեցից վրէժ ի թշնամեաց իմոց։ Եւ ոչ ճաշակեաց ամենայն ժողովուրդն հաց.