Եկեսցեն ի քեզ երամակք ուղտուց, եւ ծածկեսցեն զքեզ ուղտերամակքն՝՝ Մադիամու եւ Գեփայ. ամենեքեան ի Սաբայ եկեսցեն, բերել ոսկի եւ կնդրուկ եւ ականս պատուականս՝՝, եւ զփրկութեան Տեառն առցեն զաւետիս։
Այլ ես իսկ Պաւղոս աղաչեմ զձեզ հեզութեամբ եւ հանդարտութեամբ Քրիստոսի, որ յանդիման ձեզ իբրեւ տառապեալ մի եմ ի միջի ձերում. բայց ի հեռուստ համարձակիմ առ ձեզ։
Միայն թէ արժանի աւետարանին գնայցէք. զի եթէ՛ գայցեմ եւ տեսանիցեմ զձեզ, եւ եթէ՛ հեռի իցեմ եւ լսիցեմ զձէնջ զի հաստատուն կայցէք ի մի հոգի, եւ միով շնչով նահատակիցիք ի հաւատս աւետարանին.