եւ եղիցի ի նշան յաւիտենից Տեառն՝՝ յերկրին Եգիպտացւոց. զի աղաղակեսցեն առ Տէր վասն նեղութեան իւրեանց, եւ առաքեսցէ նոցա Տէր այր մի որ փրկեսցէ զնոսա, եւ դատաստանաւ՝՝ փրկեսցէ զնոսա։
Եւ ասասցեն յաւուր յայնմիկ. Ահաւասիկ Տէր Աստուած մեր յոր յուսացեալ էաք, եւ ապրեցուսցէ զմեզ. զի սա է Տէր, եւ սպասէաք սմա. եւ ցնծասցուք եւ ուրախ եղիցուք ի փրկութեան մերում։
Եթէ պատմեսցեն, աղէ մերձեսցին զի գիտասցեն՝՝ ի միասին. ո՞ լսելի արար զայս ամենայն ի սկզբանէ, եւ յայսմհետէ պատմեցաւ ձեզ. ես եմ Աստուած՝ եւ չիք այլ ոք բաց յինէն.՝՝ արդար եւ փրկիչ, եւ չիք ոք բաց յինէն։
Եւ եղիցին թագաւորք դայեակք քո, եւ կանայք նոցա մանկակալք քո. ի վերայ երեսաց երկրի երկիր պագանիցեն քեզ, եւ զհող ոտից քոց լիզեսցեն. եւ ծանիցես թէ ես եմ Տէր. եւ ոչ ամաչեսցեն ոյք սպասեն ինձ։
Եւ կերիցեն նեղիչք քո՝՝ զմարմինս իւրեանց. եւ արբցեն իբրեւ զգինի նոր զարիւնս իւրեանց՝ եւ արբեսցին. եւ ծանիցէ ամենայն մարմին եթէ ես եմ Տէր որ փրկեցի զքեզ, եւ օգնեցի քեզ եւ զօրացուցի զՅակոբ՝՝։
Եւ փոխանակ պղնձոյն՝ բերից քեզ ոսկի, եւ փոխանակ երկաթոյն բերից քեզ արծաթ, եւ փոխանակ փայտի բերից քեզ պղինձ, եւ փոխանակ քարի տաց քեզ երկաթ. եւ տաց զիշխանս քո ի խաղաղութիւն եւ զայցելուս քո յարդարութիւն։