Եւ եղիցին թագաւորք դայեակք քո, եւ կանայք նոցա մանկակալք քո. ի վերայ երեսաց երկրի երկիր պագանիցեն քեզ, եւ զհող ոտից քոց լիզեսցեն. եւ ծանիցես թէ ես եմ Տէր. եւ ոչ ամաչեսցեն ոյք սպասեն ինձ։
տարայց զնոսա ի լեառն սրբութեան իմոյ, եւ ուրախ արարից զնոսա ի տան աղօթից իմոց. ողջակէզք նոցա եւ պատարագք նոցա ընդունելի եղիցին ի վերայ սեղանոյ իմոյ. զի տուն իմ տուն աղօթից կոչեսցի ամենայն հեթանոսաց։
Երթայք մտէք ընդ դրունս իմ, կազմեցէք զճանապարհս, հորդեցէք զշաւիղս. գործեցէք ճանապարհ ժողովրդեան իմոյ, եւ զքարինս ի ճանապարհէ անտի՝՝ ի բաց ընկեցէք. առէք նշան ի հեթանոսս։