Եւ եղիցին թագաւորք դայեակք քո, եւ կանայք նոցա մանկակալք քո. ի վերայ երեսաց երկրի երկիր պագանիցեն քեզ, եւ զհող ոտից քոց լիզեսցեն. եւ ծանիցես թէ ես եմ Տէր. եւ ոչ ամաչեսցեն ոյք սպասեն ինձ։
Եւ զայլազգիսն որ եկեալ յեցեալ իցեն ի Տէր՝ ծառայել նմա եւ սիրել զանուն նորա, լինել նմա ի ծառայս եւ յաղախնայս, եւ՝՝ զամենեսեան ոյք պահիցեն զշաբաթս իմ եւ ոչ պղծիցեն, եւ կայցեն յուխտին իմում.
Եւ հեռաւորք ի նոցանէ եկեսցեն եւ շինեսցեն զտուն Տեառն. եւ ծանիջիք թէ Տէր ամենակալ առաքեաց զիս առ ձեզ. եւ եղիցի, եթէ լսելով լուիցէք ձայնի Տեառն Աստուծոյ ձերոյ։