Երթայք մտէք ընդ դրունս իմ, կազմեցէք զճանապարհս, հորդեցէք զշաւիղս. գործեցէք ճանապարհ ժողովրդեան իմոյ, եւ զքարինս ի ճանապարհէ անտի՝՝ ի բաց ընկեցէք. առէք նշան ի հեթանոսս։
անդ եղիցի ճանապարհ մաքրեալ, եւ ճանապարհ սուրբ կոչեսցի, եւ մի՛ անցցէ ընդ նա պիղծ, եւ մի՛ եղիցի անդ ճանապարհ պղծոց. այլ ցրուեալքն գնասցեն ընդ նա եւ մի՛ մոլորեսցին։՝՝
Զի մոռացաւ զիս ժողովուրդ իմ, տարապարտուց արկին խունկս. եւ տկարասցին ի ճանապարհս իւրեանց ի վիճակս յաւիտենից, ելանել ի շաւիղս, ուր ոչ իցէ ճանապարհ գնալոյ՝՝,