Այսպէս ասէ Տէր Տէր. Ահաւադիկ ամբարձից զձեռս իմ ի վերայ ազգաց, եւ ի կղզիս կանգնեցից զնշան իմ. եւ ածցեն զորդիս քո ի ծոցս իւրեանց, եւ զդստերս քո ի վերայ ուսոց իւրեանց բարձեալ բերիցեն։
Եւ ասէ ցիս. Մեծ է քեզ այդ, կոչել զքեզ ծառայ իմ՝՝, հաստատել զազգսն Յակոբայ, եւ զցրուեալսն Իսրայելի դարձուցանել. ահաւասիկ եդի զքեզ յուխտ ազգի եւ՝՝ ի լոյս հեթանոսաց, լինել փրկութիւն մինչեւ ի ծագս երկրի։
Զոր օրինակ խնդրիցէ հովիւ զհօտ իւր՝ յաւուր յորում իցէ մէգ եւ մառախուղ՝՝ ի մէջ խաշանց իւրոց վատնելոց, այնպէս խնդրեցից զխաշինս իմ, եւ ժողովեցից զնոսա յամենայն տեղեաց ուր ցրուեցան ի նոսա յաւուր միգի եւ մառախղի։