Եւ եփեցին զհայսն զոր հանին յԵգիպտոսէ՝ նկանս բաղարջս, քանզի ոչ խմորեցաւ. զի հանին զնոսա Եգիպտացիքն, եւ ոչ կարէին մնալ. եւ ոչ պաշար արարին իւրեանց ճանապարհին։
Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես դնեմ ի հիմունս Սիոնի վէմ բազմապատիկ, զընտիր զգլուխ անկեան զպատուականն ի հիմունս նորա՝՝, եւ որ հաւատասցէ ի նա՝ մի՛ ամաչեսցէ։
Առաջնորդեցից կուրաց ընդ ճանապարհ զոր ոչ գիտիցեն, եւ ընդ շաւիղս՝ զոր ոչ ճանաչէին՝ գնացուցից զնոսա. արարից նոցա զխաւարն ի լոյս, եւ զդժուարինն ի դիւրինս. զայս բանս արարից առ նոսա, եւ ոչ թողից զնոսա։
Եւ ասէ Դեբովրա ցԲարակ. Արի, զի այս օր է՝ յորում մատնեաց Տէր զՍիսարա ի ձեռս քո. զի ահա Տէր է առաջի քո։ Եւ էջ Բարակ ի լեռնէն Թաբովրայ, եւ տասն հազար արանց զհետ նորա։