9 Վասն անուան իմոյ ցուցից քեզ զբարկութիւն իմ եւ զփառաւորութիւնս իմ, զոր ածի ի վերայ քո զի մի՛ սատակեցից զքեզ։
Խոստովան եղիցին Տեառն ողորմութեանց նորա, սքանչելեաց նորա՝ յորդիս մարդկան։
Փրկեա զիս եւ ապրեցո ի ձեռաց որդւոց օտարաց, որոց բերանք իւրեանց խօսեցան զնանրութիւն, եւ աջ նոցա աջ է մեղաց։
Ես յամբծութեան իմում գնացի, փրկեա զիս, Տէր, եւ ողորմեա ինձ։
Այգի յԵգիպտոսէ փոխեցեր, հաներ զհեթանոսս եւ զնոսա տնկեցեր.
Այր ողորմած՝ երկայնամիտ լինի, եւ պարծանք նորա գերիվերոյ լինին անզգամաց։՝՝
Եւ դարձեալ կանխեսցէ Աստուած գթալ ի ձեզ, եւ վասն այսորիկ բարձրասցի ողորմել ձեզ. զի դատաւոր Տէր Աստուած մեր է՝՝, երանի ամենեցուն ոյք սպասեն նմա։
Վերակացու եղէց քաղաքիդ այդմիկ ապրեցուցանել զդա, վասն իմ եւ վասն Դաւթի ծառայի իմոյ։
Ես եմ, ես եմ նոյն որ ջնջեմ զանօրէնութիւնս քո վասն իմ, եւ զմեղս քո այլ ոչ եւս յիշեցից։
Վասն իմ արարի քեզ զայդ՝՝, զի մի՛ անուն իմ հայհոյեսցի. եւ զփառս իմ այլում ոչ տաց։
Այսպէս ասէ Տէր. Զոր օրինակ եթէ գտանիցի ճիռ ի մէջ ողկուզոց՝՝, եւ ասիցեն. Մի՛ ապականեր զդա՝ զի օրհնութիւն Տեառն գոյ ի դմա. այնպէս արարից վասն ծառայից իմոց, վասն որոյ ոչ կորուսից զամենեսեան։
Եթէ մեղք մեր հակառակ կացին մեզ, դու, Տէր, արա վասն անուանդ քո. զի բազում են մեղք մեր առաջի քո. քեզ մեղաք։
Եւ արարի, զի անուն իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն յորոց հանի զնոսա յանդիման նոցա։
Եւ դարձուցի զձեռն իմ ի նոցանէ, եւ արարի, զի անուն իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն, յորոց հանի զնոսա յանդիման նոցա։
Եւ ծանիջիք թէ ես եմ Տէր, առնել ձեզ զայն այնպէս. զի մի՛ անուն իմ պղծեսցի՝՝ ըստ ճանապարհաց ձերոց չարաց եւ ըստ ապականեալ գնացից ձերոց, ասէ Ադոնայի Տէր։
Բայց արարի, զի անուն իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն յորոց միջի իցեն նոքա, յորս ծանուցայ նոցա առաջի նոցա, հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց։
Եւ խնայեցի ի դոսա վասն անուան իմոյ սրբոյ՝՝, զոր պղծեցին տունդ Իսրայելի ի մէջ ազգացդ յոր մտին ի նոսա։
եւ լուեալ Քանանացւոցն եւ ամենայն բնակչաց երկրին՝ պատեսցեն զմեզ եւ սատակեսցեն յերկրէ. եւ զի՞նչ արասցես զանուն քո մեծ։
Զի ոչ մերժեսցէ Տէր զժողովուրդ իւր վասն անուան իւրոյ մեծի զի հեզութեամբ առ՝՝ զձեզ Տէր իւր ժողովուրդ։